Cinderella. Part 4

Three weeks passed. The prince couldn’t sleep. He could not stop thinking about the beautiful girl at the ball.

He waited for her to return to the palace, but she did not return. He waited for her to send a letter, but no letters came.

Finally, in desperation, he gave the glass shoe to a trusted messenger and ordered him to visit every house in the kingdom.

“Find the girl who this shoe belongs to, and bring her to me!”

The messenger visited hundreds of houses. At every house, women claimed the glass shoe was theirs. But when they tried on the shoe, their feet were too big, or too wide, or too small.

Finally, the messenger arrived at Cinderella’s house. Cinderella’s stepmother opened the door.

“Of course! Of course! Come in!”

She led the messenger into the dining room, where the two stepsisters were waiting.

The oldest sister said “Thank God! That’s my shoe!” But when she tried the shoe, her foot was too wide.  

The youngest sister said “Silly sister… It’s not your shoe, it’s my shoe!” But when she tried the shoe, her foot was too small.

The stepmother said “Get out of the way, girls, it’s not your shoe. It’s MY shoe!” and tried the shoe. But her foot was too long.  

“Oh how silly!” said the stepmother. “The shoe must have shrunk in the rain…”

But the messenger was not so easily fooled. “Are there any other women in this house?” he asked.

“No one but our serving girl, and the shoe is certainly not hers… “ said the stepmother.

“Fetch her immediately. Every woman in the kingdom must try the shoe,” insisted the messenger.

When Cinderella arrived in the dining room she was wearing her usual rags, and her face was covered in dirt.
 
She put her dirty foot into the glass shoe and… amazing! It wasn’t too wide. It wasn’t too long. It fit perfectly!

Cinderella trying on the shoe

In a quiet voice she said, “It’s my shoe.”

“Please come with me,” said the messenger. And before Cinderella’s stepmother and stepsisters could stop them … the messenger hurried Cinderella out the door and into a carriage.

Cinderella was taken to the palace to meet the prince. She was still wearing her dirty old dress, and her arms, legs and face were dirty. She looked at the floor because she felt so ashamed.

The prince took Cinderella’s hand.

Cinderella meeting the prince again

“Miss, please look at me,” he requested kindly. And when she lifted her head and he saw her kind, green eyes, he knew that she was the girl he had fallen in love with at the ball.

They were married the next spring, and spent the rest of their lives laughing at each other’s jokes.

Couldnt

Return

Փախլավայի մասին

Փախլավան բազմաշերտ աղանդեր է, որ պատրաստվում է թղթի բարակություն ունեցող խմորաշերտերից, որոնք պատում են յուղով և տեղավորում թավայի մեջ։ Աղացած կամ մանր կտրտած ընկույզը լցնում են խմորի շերտերի միջև, որոնք մինչ այդ թխում են և ներծծում շաքարավազի և կիտրոնի հյութի՝ համեմունքներով և վարդագույն ջրով օշարակը։ Կան մարզեր որտեղ օշարակի փոխարեն հալված մեղր է օգտագործվում։

Փախլավան լայնորեն տարածված է Մերձավոր Արևելքի ժողովուրդների խոհանոցում, ամենից շատ՝ հայկական,արաբական։ Փախլավան պատրաստում են նաև հույներն ու բուլղարացիները։ Ամեն ազգ այն պատրաստում է իր բաղադրատոմսով։ Հայաստանում փախլավայի հայրենի քաղաքն է համարվում Գավառը։

Հայկական փախլավայի բաղադրատոմս

Անհրաժեշտ բաղադրիչներ՝

յուղ – 350 գր․

թթվասեր – 300 գր․

ձվի դեղնուց – 4 հատ

ձվի սպիտակուց – 4 հատ

ալյուր – 800 գր․

սոդա – 1 թ/գդ

շաքարավազ – 2,5 ճ/գդ

ընկույզ – 400 գր․

մեղր – 2 ճ/գդ

Պատրաստման եղանակը՝

Ալյուրը յուղի հետ լավ խառնել, ավելացնել 3 ձվի դեղնուցը, թթվասերն ու սոդան, խմոր հունցել, գնդել եւ 1 ժամով տեղափոխել սառնարան:

Խմորը հանել սառնարանից, բաժանել 8 գնդերի: Պատրաստել միջուկը: Ընկույզները մանրացնել, վրան լցնել 4 ձվի սպիտակուցներն ու շաքարավազը եւ լավ խառնել: Գնդերն ալյուր ցանած սեղանի վրա լավ գրտնակել:

Յուղապատ տապակի մեջ դնել խմորներն ու յուրաքանչյուրի արանքում միջուկ լցնել: Վերջին շերտի վրա միջուկ չլցնել: Քսել ձվի դեղնուցը, դանակով կտրատել։ Ցանկալի է զարդարել ընկույզներով: Փախլավան տեղափոխել նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցը։ Թխել 45-50 րոպե:

Պատրաստ լինելուց 5-10 րոպե առաջ ջեռոցից հանել, վրան լցնել յուղի եւ մեղրի խառնուրդը, ապա կրկին տեղափոխել ջեռոց:

«Կյանքից թանկ բանը» 

  1. Կարդա՛ Ավ. Իսահակյանի  «Կյանքից թանկ բանը» առակը:
  2.  Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:Բոսոր- արյան գույնի,  դալկահար- գունատ, պարիկ-փերի, ոգի-հոգի, խնդագին- խնդությամբ համակված, սրտաբեկ- հուսահատ։
  3. Գրավոր բացատրի՛ր ջրի երազ, ստրուկ աշխարհ արտահայտությունները:
  4. Ո՞րնէ առակի ասելիքը և ի՞նչ է սովորեցնում այն քեզ: Առանց թռիչքի կյանքը գին չունի:
  5. Դո՛ւրս գրիր հիմնական իմաստն արտահայտող տողերը։

Լավ է կույր աչքով, քան կույր մտքով

1.Հորինի՛ր պատմություն «Լավ է կույր աչքով, քան կույր մտքով․․․» վերնագրով։ Կարող ես նաև իրական պատմութուն պատմել։

Երկու եղբայր են լինում, մեկն աշխատասեր և համեստ, մյուսն ամբողջ օրը ոչինչ չի անում։ Նրանք մի կով են ունենում, որից կաթ են ստանում, պանիր պատրաստում, վաճառում և այդ գումարով պահում իրենց ծեր ծնողներին։ Մի օր մեծ եղբայրը դաշտից հոգնած տուն է գալիս, հիվանդանում ու անկողին ընկնում։ Քանի որ տանը էլ աշխատող չկար, փոքր եղբայրը որոշում է վաճառել կովին և ստացված գումարով ընկերների հետ քեֆ է անել, իսկ տանն ասում է, որ կովը սատկել է։ Նա մտքում մտածում է, որ մեծ եղբայրը հաստատ գումար ունի պահած և իրեն այդ մասին ոչինչ չի ասում։ Իրականում դա լինում է նրանց ապրուստի միակ միջոցը և շուտով ծեր ծնողները ու հիվանդ եղբայրը սովից մահանում են։ Ծույլ, եսասեր և կասկածամիտ տղան անգամ նրանց մահից հետո էլ չի փոխվում և մտածում է, որ ամեն ինչում մեղավոր է մեծ եղբայրը, որը շատ փող ուներ կուտակած, բայց այդպես էլ իրեն չասաց դրանց տեղը։

2․ Կարդա՛ առակներ այս հղումով: Ընտրի՛ր առակներից մեկ-երկուսը, տեղադրի՛ր բլոգումդ, դասարամում ներկայացրո՛ւ ընկերներիդ։ Հիմնավորի՛ր ընտրությունդ։

Հանդիպեցին մի անգամ նապաստակները և սկսեցին դժգոհել իրենց կյանքից.

-Մարդկանց, շների, արծիվների և ուրիշ գազանների պատճառով ենք վերանում: Ավելի լավ է միանգամից մահանալ, քան վախի մեջ ապրել և տանջվել, եկե’ք մեզ խեղդենք:

The questions to answer in the video.

  • Would you miss your school?
  • Yes, i would miss my school.
  • Whom do you like most of all from the teachers ?🙂
  • I like all of them.
  • Do you have friends at school ?
  • Yes I have many friends at school.
  • What do you do in the weekend?
  • We go a lot of playces at weekend.
  • Do you eat healthy food?
  • Yes i eat healthy food.
  • Which lessons do you like?
  • I lake dowing.
  • Which is the most important thing that you learned at school?
  • We learnd that we should help our frends.

Ա. դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը (հատված 2)

images (1)

Ես շատ ուշ հասկացա, թե նա որտեղից էր եկել: Փոքրիկ իշխանն անընդհատ հարցեր էր տալիս, իսկ իմ հարցերը կարծես չէր լսում: Ինձ համար ամեն ինչ հետզհետե պարզ դարձավ պատահական և հենց այնպես ասված նրա խոսքերից: Այսպես, երբ փոքրիկ իշխանն առաջին անգամ տեսավ իմ ինքնաթիռը, հարցրեց ինձ.

— Սա ի՞նչ առարկա է:

— Սա առարկա չէ: Սա թռչում է: Սա ինքնաթիռ է: Իմ ինքնաթիռը:

Եվ ես հպարտ-հպարտ հասկացրի նրան, որ թռչել գիտեմ:

— Ո՞նց թե,- բացականչեց նա,- դու երկնքի՞ց ես իջել:

— Այո՛,- համեստորեն պատասխանեցի ես:

— Ի՜նչ ես ասում, շատ հետաքրքիր է…

Եվ փոքրիկ իշխանն այնքա՜ն գեղեցիկ, այնքան զրնգուն ծիծաղեց, որ տրամադրությունս լրիվ փչացավ: Ես չեմ սիրում, երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում: Հետո նա ավելացրեց.

— Ուրեմն դու էլ ես երկնքից իջել: Իսկ ո՞ր մոլորակից ես եկել:

Ինձ թվաց, թե ես կռահեցի նրա խորհրդավոր հայտնության գաղտնիքը և, առանց այլևայլության, հարցրի.

— Ուրեմն դու այլ մոլորակի՞ց ես եկել:

Բայց նա չպատասխանեց: Նա գլուխը մեղմորեն օրորում էր՝ հայացքը չկտրելով իմ ինքնաթիռից.

— Հնարավոր չէ. դու սրանով չէիր կարող շատ հեռվից գալ…

Նա ընկավ երազանքների գիրկը, և դա երկար տևեց: Այնուհետև, գրպանից հանելով իմ նկարած գառնուկը, սկսեց խորասուզված հիանալ իր գանձով:

Չեք կարող պատկերացնել, թե որքան ինձ հետաքրքրեց «այլ մոլորակների» մասին նրա կիսախոստովանությունը: Եվ ես փորձեցի որքան հնարավոր է շատ բան իմանալ:

— Որտեղի՞ց ես եկել, սիրելի՛ մանչուկ: Որտե՞ղ է քո տունը: Ո՞ւր ես ուզում տանել իմ գառնուկին: Երկար ու լուռ մտորելուց հետո նա պատասխանեց.

— Լավ արեցիր, որ ինձ արկղ տվիր. գիշերներն իմ գառնուկը հենց նրա մեջ էլ կքնի:

— Դե իհարկե՛: Եվ եթե դեմ չես, քեզ կտամ նաև մի պարան, որպեսզի ցերեկվա ժամերին նրան կապես: Ցից էլ կտամ:

— Նրան կապե՞մ… Դու էլ հո չասի՜ր:

— Ախր, եթե չկապես, գառնուկը  կարող է գնալ՝ ուր խելքին փչի, ու մի տեղ կկորչի…

Եվ իմ բարեկամը նորից զրնգուն ծիծաղեց.

— Բայց ո՞ւր կարող է գնալ:

— Ուր խելքին փչի: Կգնա ուղիղ, մինչև…

Փոքրիկ իշխանը լուրջ տեսքով ընդհատեց ինձ.

— Ոչինչ, թող գնա, իմ տունը շա՜տ փոքր է:

Նա կարծես մի քիչ տխրեց, հետո շարունակեց.

— Եթե անընդհատ ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա…

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողնված տառերը: Դարձավ, խորհրդավոր, գաղտնիքը, փորձեցի
  2. Ի՞նչ է նշանակում անընդհատ բառը.

ա/ չընդհատվող

բ/ ընդհանուր

գ/ընդհանրապես

դ/ հատ-հատ

3. Դու՛րս գրիր թավ և ընդգծված բառերի հականիշները. Պարզ-բարդ, գեղեցիկ-տգեղ, երկար-կարճ, ուղիղ-ծուռ։

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը:

ա/ մեղմորեն – ածանցավոր

բ/ ինքնաթիռ — բարդ

գ/ մանչուկ — ածանցավոր

դ/ տուն – ածանցավոր:

5. Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի.

ա/ հարց-հարցեր

բ/ նկար-նկարներ

գ/ գառ-գառներ

դ/ մոլորակ-մոլորակներ

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է:

Ո՞րն  է  սխալ.

ա/երկար — ածական

բ/ մոլորակ – գոյական

գ/ ինքնաթիռ – գոյական

դ/ փոքրիկ — թվական

7. Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական  նախադասություն: Սա ի՞նչ առարկա է, Ի՜նչ ես ասում, շատ հետաքրքիր է։

8.Դո՛ւրս գրիր փոքրիկ իշխանի ծիծաղը բնութագրող բառերը: Գեղցիկ, զրնգուն

9. Ինչո՞ւ հեղինակի տրամադրությունը փչացավ.

ա/ ինքնաթիռը գեղեցիկ չէր նկարել

բ/նա չէր սիրում, որ իր ձախորդություններին անլուրջ էին վերաբերվում

գ/ փոքրիկ իշխանը իր նկարած ինքնաթիռը չէր հավանել

դ/փոքրիկ իշխանը չհրավիրեց իր մոլորակ

10. Փոքրիկ իշխանը ի՞նչ հարցրեց, երբ առաջին անգամ տեսավ ինքնաթիռը: Սա ի՞նչ առարկա է:

11. Հեղինակի կարծիքով ո՞ւր կարող էր գնալ գառնուկը: Ուր աչքին ընկնի

12. Ինչպե՞ս ես հասկանում «Ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա» միտքը: Եթե անընդհատ ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա։

Չրերի օգտակար հատկությունը

Չրերը չորացված մրգեր կամ հատապտուղներ, որոնց մեջ խոնավությունը կազմում է շուրջ 20 տոկոս։ Չրերը հարուստ են (A,B1, B2, B3, B5, B6, վիտամիններով, հանքային էլեմենտներով երկաթ, կալցիում, մագնեզիում, ֆոսվոր, կալում, նատրիում 100 գրամում պարունակում են 1,5-5 գրամ 250 կիլոկալորիա սպիտակուցներ։ պահպանման երկար ժամկետ, և սառը տեղում պահելու անհրաժեշտություն չկա։ Հենց սրանում է կայանում չրերի գլխավոր առավելությունը, և այս առումով այն հանդիսանում է թարմ մրգերին այլընտրանք (մանավանդ բերքահավաքից շատ ժամանակ անց։

Ուսումնական ձմեռ նախագիծ

  1. Անհատական TV-ով կամ էլեկտրոնային բացիկի տեսքով ներկայացրո՛ւ Ամանորի, Սուրբ Ծննդյան տոնը ձեր ընտանիքում: Դա կարող է ներառել նաև ամանորյա ինքնատիպ կենացներ, բարեմաղթանքներ, ընտանեկան, արձակուրդային ուրախ պատմություններ: Տեղադրի՛ր բլոգումդ:
  1. «Ձմեռային ընթերցարան«-ից ընտրի՛ր ստեղծագործություններ, կարդա՛, բլոգումդ ներկայացրո՛ւ՝
  • Ո՞ր ստեղծագործություններն ես կարդացել (վերնագիրը, հեղինակի անունը):
  • Ի՞նչ սովորեցիր կարդացածդ ստեղծագործություններից:

3. Ամանորյա, Սուրբծննդյան ֆիլմեր, մուլտֆիլմեր

Ընտրի՛ր ֆիլմերից մեկ-երկուսը, դիտի՛ր, բլոգումդ ներկայացրո՛ւ, թե ինչ իմացար, սովորեցիր: