Ես Կոմիտասի թանգարան- ինստիտուտում

Ես իմ դասընկերների հետ գնացել էի Կոմիտասի թանգարան։ Այնտեղ մենք շատ հետաքրքիր ժամանակ անցկացրեցինք։ Մեզ պատմեցին Կոմիտասի մասին։ Կոմիտասը շատ դժվար կյանք է ունեցել։ Նա շատ փոքր է եղել, երբ մահացել են նրա մայրիկն ու հայրիկը։ Կոմիտասին պահել է տատիկը։ Նա ստեղծել է շատ գեղեցիկ երգեր։ Թանգարանում մենք երգում էինք Կոմիտասի կաքավիկը, որը ես շատ եմ սիրում։ Մենք նրա երաշտության տակ նկարում էինք։ Ես նկարել եմ հենց իրեն՝ Կոմիտասին։

Նամակ Ձմեռ պապիկին

Բարև սիրելի Ձմեռ պապիկ, ես Գաբրիելան եմ։ Ես այս տարի ինձ մի քիչ լավ եմ պահել, մի քիչ վատ։ Ես ուզում եմ ուրախություն և խաղաղություն: Խնդրում եմ, որ երբեք պատերազմ ու համաճարակ չլինի: Շատ եմ ուզում՝ մարդիկ ժպտան ու առողջ լինեն: Ես ինձ համար ոչինչ չեմ ուզում, ինձ շատ նվերներ են գնում իմ ծնողները: Խնդրում եմ նվերներ տանես այն երեխաներին ովքեր չունեն նվերներ:

Սիրով՝ Գաբրիելա

Ինչի համար է պետք ուղեղը

Ուղեղը նրա համար է, որ կարողանաս մտածել, խոսել, սովորել։ Ուղեղի օգնությամբ է մարդ շարժվում, տեսնում, լսում և նույնիսկ զգում։ Օրինակ ուղեղն է հուշում, որ մարդ սոված է։ Եթե վնասվի մարդու ուղեղի մի մասը, նա կարող է կորցնել տեսողությունը, լսողությունը, շարժվելու և զգալու կարողությունը։ Այսպիսով, ուղեղը մարդու ամենակարևոր օրգան է։