Հեկտոր Մալո․ Առանց ընտանիք

Ես կարդացել եմ Հեկտոր Մալոյի վեպը՝ Առանց ընտանիք։ Ռեմի անունով տղայի կյանքի պատմություն է։ Ռեմիի հորեղբայրը նորածին Ռեմիին գողանում է և տանում աղքատ ընտանիք։ Ռեմիի մանկությունն ացնում է աղքատ ընտանիքում և չքավորության մեջ, միակ լուսավոր կետը նրա կյանքում Բարբարեն մայրիկի անսահաման սերն է։ Նրան վաճառում են թափառական երաժիշտ Վիտալիսին, ով մեծ դեր է ունենում Ռեմիի դաստիարակության գործում։ Վիտալիսը զարգացած, խելացի մարդ էր և շատ բան է սովորեցնում Ռեմիին, սակայն Վիտալիսը հիվանդանում և մահանում է, իսկ տղան մնում է մենակ։ Ռեմին շատ փորձություններ և դժվարություներ է հաղթահարում, բայց չի փոխում բնավորությունը, նա մնում է նույն բարի, աշխատասեր և մարդասեր տղան։ Երկար փորձություններից հետո նա գտնում է իր ընտանիքին։ Մալոն ցույց է տալիս, որ այն հասարակությունում, որտեղ ապրում են Ռեմին և նրա բարեկամները, ամեն ինչ որոշում է դրամը և որ այն աշխարհում, ուր ամեն ինչ գնվում ու վաճառվում է, երեխաները նույնպես առուծախի առարկա են։

Հարցեր

  • Ի՞նչ գիրք ես կարդացել (վերնագիրը, հեղինակի անունը): Ես կարդացել եմ Հեկտոր Մալոյի <Առանց ընտանիք>Այնտեղ Ռեմի անունով տղայի կյանքի պատմություն է։ Ռեմիի հորեղբայրը նորածին Ռեմիին գողանում է և տանում աղքատ ընտանիք։ Ռեմիի մանկությունն ացնում է աղքատ ընտանիքում և չքավորության մեջ, միակ լուսավոր կետը նրա կյանքում Բարբարեն մայրիկի անսահաման սերն է։ վեպը, Լայամ Ֆրենկ Բաումի Կարդացել եմ <Օզի կախարդը> Այնտեղ Դորոթին առյուծը մետաղի մարդը և շուն տոտոն գնում էին կախարդի մոտ, Քեթի Դեյնսի <Թզուկներն ու կոշկակարը> այնտեղ կար մի հատ կոշկակար։ Կոկակարը կարում էր կոշիկներ, բայցի մի օր նա իր աշխատանքը կիսատ թողեց։ Գիշերը եկան երկու հրաշալի թզուկներ և կարեցին կոշիկները։ Կոշկակար երբ արդնացավ տեսավ կոշիկները կարած են և մի օր կոշկակարն ու կինը գիշեր թաքնվեցին և տեսան ոնց են թզուկները կարում կոշիկները երբ թզուկները գնացին մարդն ու կինը կարեցին շորեր և կոշիկներ հաջորդ օր թզուկները տեսան հագան իր նոր շորերն ու կոշիկները և գնացին ուրախ ուրախ և էլ կյանքում չեյն կարում կոշիկներ։
  • Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը: Հեկտոր Մալո <Առանց ընտանիք> վեպից ՝ Փորձությունները և դժվարությունները չեն փոխում նրա բնավորությունը, նա մնում է նույն բարի, աշխատասերը:
  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց: Ռեմին շատ մեղկ էր, որովհետև նրան հանձնել էին մի աղքատ ընտանիքի, որտեղ նա ապրում էր չքավորության մեջ։ Սակայն, չնայած այս ամենին, Ռեմին շատ բարի և աշխատասեր էր։
  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին: Ես խորուրդ եմ տալիս կարդալ Հեկտոր Մալոյի <Առանց ընտանիք> վեպը, որովհետև շատ հետաքրքիր է։

2. Պատմի՛ր քո ամառային հանգստի մասին: Որտեղ էլ լինես, պատմի՛ր քո գտնվելու վայրի մասին( լավ կլինի` քեզ մոտ մի փոքրիկ նոթատետր ունենաս, որտեղ կարող ես գրառումներ անել, պատմել այդ պահին քո զգացողությունները, ապրումները ), լուսանկարի՛ր, ձայնագրի՛ր, տեսաֆի՛լմ պատրաստիր: Կիսվի՛ր տպավորություններովդ: Անպայման տեղադրի՛ր բլոգումդ: Ես գնացել եմ Ենոքավան, որտեղ ես և Դավիթ նոր մարդկանց հետ ծանոթացանք, ընկերացանք, խաղացինք և ուրախացանք։ Երեկոյան մենք խարույկի մոտ էինք հավաքվում, նվագում և երգում։ Ամենահիշվող պահերից մեկը Ենոքավանում զիպլայնով թռիչքն էր, որովհետև չնայած մեր վախերին, մենք թռանք և մեծ հաճույք ստացանք։ Մենք նաև մեկ շաբաթ անցկացրել ենք գյուղում՝ Շամշադինում, որտեղ նույնպես հրաշալի ժամանակ ենք անցկացրել։ Այտեղ մենք նշել ենք Վարդավառը, ծանոթացել ենք գյուղական կյանքին՝ տեսել ենք թե ինչպես են կով կթում, կերակրում հավերին և խոզերին, պանիր պատրաստում։ Մենք մասնակցել ենք բերքահավաքին։ Ամենաշատը ինձ դուր է եկել հողից կարոֆիլ հանելը։ Մենք շատ լավ հանգստացանք և վերադարձանք տուն։ Անհամբեր սպասում եմ, թե երբ եմ նորից գյուղ գնալու։