Ճամփորդություն դեպի Գեղասահքի դպրոց

Այսօր ես իմ դասարանի հետ գնացել եմ Գեղասահքի դպրոց։ Ես առաջին անգամ էի չմուշկ քշում։ Ինձ մոտ ստացվում էր, ես ընկել եմ ընդամենը 5 անգամ։ Վերջում ընկեր Ռոբերտն էլ ընկավ։ Ես չէի վախենում, որովհետև գիտեի, որ դժվար ոչինչ չկա։ Ես սովորեցնում էի իմ դասընկերներին չմուշկ քշել։ Շատ-շատ հավես ժամանակ անցկացրեցինք։

Ճամփորդություն դեպի Սևաբերդ

Այսօր ես իմ դասարանի հետ գնացել եմ Սևաբերդ։ Մենք բարձրացանք սար, որտեղ շատ ձյուն կար։ Ես օգնում էի ընկեր Ազնիվին սար բարձրանալ և տանում էի նաև սահնակը։ Մենք վերջապես հասանք սարի գագաթին և ես ու Մարիյան ձնեմարդ սարքեցինք, ձնագնդիկ խաղացինք։ Ես սարից սահանակով սահում էի և Էմիլին ինձ քշում էր։ Ընկեր Սուսանն էլ էր սահնակով սահում։ Դարեհը դահուկ էր քշում, իսկ Մարտան և Անոուկան թավալ էին գալիս ձյան մեջ։ Մենք շատ-շատ ուրախ օր ունեցանք։

Ամանորն իմ ընտանիքում

Նոր տարին իմ ամենասիրած տոներից մեկն է։ Մենք միշտ այն նշում ենք ընտանիքով և ամենամտերիմ մարդկանց հետ։ Մայրիկս և տատիկս համեղ ուտեսներ են պատրաստում։
Այս տարի մենք Նոր տարին շատ – շատ ուրախ ենք դիմավորել։ Դեկտեմբերի 31-ին իմ քույրիկի և եղբոր ծնունդն է և մենք օրը սկսել ենք նրանց ծնունդը նշելով, իսկ գիշերը մեր ընկերների հետ Նոր տարին դիմավորել ենք ռեստորանում։ Մենք ուրախացանք, պարեցինք, մեզ մոտ եկավ Ձմեռ պապիկը և բաժանեց նվերները։ Երբ եկանք տուն տոնածառի տակ նվերներ էին դրված, մենք բացեցինք դրանք, մի քիչ խաղացինք և գնացինք քնելու։

Իմ ուսումնական տարին

Ես շատ եմ սիրում իմ դպրոցը։ Մենք անցնում ենք ռուսերեն, անգլերեն, մաթեմատիկա, մայրենի, երգ, հեծանվավարություն, կավագործություն, խաղում և շատ հետաքրքիր ժամանակ ենք անցկացնում դպրոցում։ Այս տարի ես դպրոցում գրել եմ շատ պատումներ, կարդացել եմ պատմություներ, պատրաստել եմ մեդիա գրքեր, մասնակցել եմ ֆլեշմոբերի։ Մենք շատ ենք ճամփորդել՝ գնացել ենք Սևան, Արատես, Ծաղկեվանք, այցելել ենք նաև բուսաբանական այգի և Կոմիտասի թանգարան։