Ես մասնակցել եմ ճամբարին։ Սովորաբար մասնակցել եմ ճամբարի կեսից, քանի որ հաճախ զբաղված եմ եղել երաժշտական դպրոցով։ Ճամբարի ընթացքում մենք գնացել ենք Ագարակ, հեծանիվ ենք վարել, խաղացել ենք, այցելել ենք կինո և մասնակցել տարբեր մարզական խաղերի։ Մենք նաև գնացել ենք հարավային դպրոց, որտեղ փոքր երեխաներին սովորեցրել ենք մարզական խաղեր և օգնել ենք նրանց։ Ճամբարում անցկացրել ենք շատ հետաքրքիր և ուրախ ժամանակ
Русский Язык
1.Выберите нужный глагол (начинать — начинаться, про-
должать — продолжаться, кончать — кончаться) и запишите
его в нужной форме.
- Сколько времени __ урок?
- Я жду друга, когда урок __ , мы вместе пойдём
обедать. - Я учил русский язык в школе, в университете я __
изучать его, потому что хочу хорошо говорить по-русски. - Антон __ читать, положил книгу на место и по-
шёл обедать. - «Мы __ наш концерт!» — сказал конферансье.
- Когда у вас __ каникулы?
- По телевизору __ новый многосерийный фильм.
- Ты ещё не __ работать в этой фирме?
- Когда политик _ рассказывать о себе, он
_ отвечать на вопросы журналистов. - Зима скоро _, и _ весна.
- Сколько времени продолжается урок?
- Я жду друга, когда урок кончится, мы вместе пойдём обедать.
- Я учил русский язык в школе, в университете я продолжил изучать его, потому что хочу хорошо говорить по-русски.
- Антон кончил читать, положил книгу на место и пошёл обедать.
- «Мы начинаем наш концерт!» — сказал конферансье.
- Когда у вас начинаются каникулы?
- По телевизору начинается новый многосерийный фильм.
- Ты ещё не начал работать в этой фирме?
- Когда политик начал рассказывать о себе, он продолжил отвечать на вопросы журналистов.
- Зима скоро кончится, и начнётся весна.
2..Закончите предложения.
Не говорите ему об этом, потому что ____ .
Вчера я опоздала на работу, потому что ___ .
Мы не открыли дверь, потому что _______ .
Я не закончил письмо, потому что _______ .
Они не пойдут с нами в театр, потому что _ .
Ирина не пришла на работу, потому что __ .
Хуссейн простудился, потому что _______ .
Она не ответила на вопрос, потому что ___ .
Он не хочет спать, потому что ___________ .
Говорите громко, потому что ___________ .
Не говорите ему об этом, потому что он может расстроиться.
Вчера я опоздала на работу, потому что проспала.
Мы не открыли дверь, потому что никого не ждали.
Я не закончил письмо, потому что не было времени.
Они не пойдут с нами в театр, потому что заняты.
Ирина не пришла на работу, потому что заболела.
Хуссейн простудился, потому что долго был на холоде.
Она не ответила на вопрос, потому что не знала ответа.
Он не хочет спать, потому что ещё не устал.
Говорите громко, потому что плохо слышно.
3.
Напишите слова в нужной форме.
- Ярославль находится на (берега, река Волга) _
_ __ . - В Москве много (современные здания) _____
__ . - Мне нравится музыка (современные российские композито-
ры) _ _ __. - Выставка картин (испанские художники) ___
__ открылась в Эрмитаже. - У (русские) _ есть странный праздник — ста-
рый Новый год. - Агата Кристи — автор (многие детективные романы)
_ _____ __. - Третьяковская галерея — один из (самые известные музеи
мира) _ _ _ . - У (китайские студенты) ____ __
сейчас урок русского языка. - Без (эти книги) _ _ я не смогу на-
писать курсовую работу. - Он вчера прилетел с (Канарские острова) __
__ . - Во время (летние каникулы) _ _
мы ездили в Москву.
Ярославль находится на берегу реки Волги.
В Москве много современных зданий.
Мне нравится музыка современных российских композиторов.
Выставка картин испанских художников открылась в Эрмитаже.
У русских есть странный праздник — старый Новый год.
Агата Кристи — автор многих детективных романов.
Третьяковская галерея — один из самых известных музеев мира.
У китайских студентов сейчас урок русского языка.
Без этих книг я не смогу написать курсовую работу.
Он вчера прилетел с Канарских островов.
Во время летних каникул мы ездили в Москву.
4. Написать эссе «Жизнь без телефона»
Жизнь без телефона сегодня кажется трудной, но в ней есть и плюсы. Раньше люди больше общались друг с другом вживую, чаще гуляли и проводили время с семьёй. Без телефона человек меньше отвлекается и может лучше учиться или работать.
С другой стороны, телефон очень полезен. С его помощью мы можем быстро связаться с близкими, найти нужную информацию и узнать новости. Без телефона было бы сложнее ориентироваться в городе и решать повседневные задачи.
Я думаю, что жизнь без телефона возможна, но не очень удобна. Лучше не отказываться от него полностью, а просто использовать его разумно и не проводить в нём слишком много времени.
Մթնաձոր, 7-րդ դասարան
Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է, մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում։ Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել: Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով փորում են սև հողը, աշունքվա փտած կաղիններ ժողովում։
Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի: Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում։ Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր։
Հիմա էլ Մթնաձորում մուգ կանաչ մաշկով խլեզներ կան, մարդու երես չտեսած, մարդուց երկյուղ չունեցող։ Պառկում են քարերի վրա, արևի տակ, ժամերով կարող եք նայել, թե ինչպես է զարկում փորի մաշկը, թույլ երակի պես, կարող եք բռնել նրանց։ Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փախչում։
Բարձր են Մթնաձորի սարերը, դրանից է, որ ամռան երկար օրերին էլ արևը մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին։ Եվ երբ հեռավոր հարթավայրում արևը նոր է թեքվում դեպի արևմուտք, Մթնաձորում ստվերները թանձրանում են, սաղարթի տակ անթափանց խավար է լինում, արջերը որսի են դուրս գալիս, վարազներն իջնում են ջուր խմելու, իր որջի առաջ զիլ ոռնում է գայլը, ոռնոցը հազարբերան արձագանքով զրնգում է Մթնաձորում։
Գիշեր է դառնում, և գիշերվա հետ որսի են ելնում Մթնաձորի բնիկները։ Արջը տանձ է ուտում, իրար թաթով են տալիս, թավալգլոր են լինում չոր տերևների վրա, դարան մտնում, հենց որ զգում են վայրի խոզերի մոտենալը։ Արջը գիտե վարազի ժանիքի թափը, նախահարձակ չի լինում։ Եթե տկար մի խոզ ետ մնա մյուսներից, արջը թաթի մի հարվածով ճեղքում է փափուկ վիզը, մի երկու պատառ լափում, լեշը ծածկում չոր ցախով ու տերևներով, քար դնում վրան, փնթփնթալով հեռանում, մինչև լեշը հոտի։
Եթե հանկարծ վարազները լսեն ետ մնացած խոզի ճիչը… Սրածայր թրերի պես շողշողում են ժանիքները, անշնորհք շարժումներով արջին մնում է բարձրանալ կաղնու վրա։ Կատաղի ձիերի պես վարազները վրնջում են, ժանիքներով ակոսում կաղնու տակ, զարկում ծառի բնին։ Մթնաձորի ծերունի անտառապահը մի գարունքի տեսել է վարազի կմախքը ժանիքը մինչև արմատը խրված ծառի բնում, ծառի ճյուղի արանքում արջի սատկած քոթոթին։
Վայրի վարազի պես էր անտառապահ Պանինը։ Մի հրեշ էր նա, անտառապետի տարազով, կոկարդով գլխարկը գլխին։ Անտառում հանկարծ կերևար, փայտահատի կողքին կկանգներ, կնայեր, թե ինչպես նա արագ կացնահար է անում ծառը։ Մեկ էլ, թաքստոցից դուրս կգար, կմռնչար այնպես, որ արջերն էլ էին քնից զարթնում և որջերում մռռում։ Լեղապատառ փայտահատին մնում էր կամ փախչել, կամ օձի պես ծռմռատել Պանինի մտրակի հարվածների տակ։
Պանինը որսորդ էր։ Վեց շուն ուներ, մեկը մյուսից կատաղի։ Շների հետ որսի էր գնում Մթնաձորի խորքերը։ Ձմռան լուսնյակ գիշերներին, երբ վախից ոչ ոք չէր մոտենում Մթնաձորին, Պանինի շներն անտառի բացատում արջի հետ էին կոխ կենում, կամ հալածում էին խրտնած պախրային։
Պանինը վազում էր շների հետևից, հրճվանքից ճչում։ Գիշերվա որսը նրա համար հարազատ տարերք էր:
Առավոտը բացվում էր, ձյունի վրա արյան շիթեր էին երևում, այստեղ-այնտեղ խառնիխուռն հետքեր, խեղդված գայլի դիակ, կոտրատած ճղներ։ Մի փչակի մոտ նստում էր Պանինը, մինչև շները որսի միսն ուտեն։
Նա սպանած և ոչ մի կենդանու ձեռք չէր տալիս և շներին կշտացնելուց հետո վերադառնում էր տուն։ Եթե ճանապարհին տեսներ մեկին գողացած փայտը շալակին, Պանինի շները պիտի հարձակվեին նրա վրա, հալածեին, մինչև քափ-քրտինքի մեջ կորած, արյունլվա մարդը կարողանար մի տեղ պատսպարան գտնել։
Այսպես էր Պանինը։ Նրա սարսափը հեռուներում էր տարածված, նրա մասին բերնեբերան պատմություններ էին անում։ Ոչ ոք չգիտեր ոչ նրա ազգությունը, ոչ հավատն ու ծագումը։ Ասում էին, որ նախկին սպա է, մարդ էր սպանել, նստել էր բանտում, հետո անտառ գնացել։ Հյուսիսի անտառներից մեկում նա իր կնոջն էր սպանել որսի մի գիշեր, ավելի ճիշտ՝ շներին հրամայել էր գզգզել կնոջը։
Այդպես էին պատմում անտառապահ Պանինի մասին։
Գյուղում Ավին լավ որսորդի համբավ ուներ։ Տան ապրուստի մի մասը նա Մթնաձորի խորքերից էր հոգում։ Բացուտներում միրհավ էր որսում, արտերի մոտ կաքավ ու լոր, թակարդ էր լարում աղվեսի համար, երբեմն էլ Մթնաձորի խորքերն էր գնում, ժամերով նստում քարի ետևը, մինչև վարազները ջրի գային։
Ավին նշանը ճիշտ էր բռնում, բերդանի գնդակը վարազի ճարպոտ կողքին մեծ վերք էր բացում։ Վարազը թավալգլոր էր լինում, ցավից ժանիքներով հողը փորում, արմատներ պոկում, հետո խռռոցով գետին ընկնում։
Եվ եթե Պանինից երկյուղ չէր անում, կամ տեղյակ էր լինում, որ անտառապահը Մթնաձորում չի, չոր ցախերից էլ մի շալակ էր անում, ծածուկ մի տեղ պահում՝ գիշերով տուն տանելու համար։
Այդ օրն էլ նա որսի էր գնացել։ Թարմ հետքեր կային ձյունի վրա։ Ավին մի հետքով գնաց և հենց որ բլրակի գլուխը բարձրացավ, տեսավ երկու աղվես։ Մինչև կրակելն աղվեսները փախան։ Այդ Ավու համար վատ նշան էր, որսր հաջող չպիտի լիներ։ Մի քիչ էլ ման եկավ, պախրայի հետք տեսավ, փնտրեց ու չգտավ։ Եվ որովհետև այդ օրը Պանինը անտառ չպիտի գար (նա լսել էր, որ անտառապահը հիվանդ է), Ավին գերադաս համարեց մի շալակ ցախ տանել տուն։
Իրիկնադեմ էր արդեն, երբ Ավին շալակի ցախը դրեց քարին, նստեց մի կոճղի՝ մի քիչ շունչ առնելու։
Որսի մի շուն երևաց, հոտոտեց Ավուն, անցավ։ Ավու շունչը փորն ընկավ։ Երևաց երկրորդ շունը, երրորդը, շների հետևից էլ Պանինը։ Ասես գետնի տակից բուսավ։
Մեկի դեմքը քաթան էր, մյուսինը կարմիր ճակնդեղ։ Պանինը թքոտեց, որպես Մթնաձորի արջ։ Եվ երբ բարձրացրեց կնուտը, Ավին էլ մեջքը ծռեց, գլուխը ձեռների մեջ առավ։ Ավուն թվաց, թե Պանինի ձեռքը քարացավ, կնուտը սառեց ձմռան իրիկնապահի ցուրտ օդում։ Պանինը կնուտը ետ քաշեց, և երբ Ավին գլուխը բարձրացրեց, նրան թվաց, թե Մթնաձորում մի սատանա է քրքջում։
Երկընտրանքը տարօրինակ թվաց Ավուն։ Կամ քսան ռուբլի տուգանք անտառից փայտ գողանալու համար, կամ էլ Մթնաձորի մի արջ սպանել։ Եվ երբ Պանինը մի անգամ էլ կրկնեց իր առաջարկը, շրթունքները ետ տարավ ու խուլ ծիծաղեց։ Ավին տեղից վեր թռավ, ցախը թողեց և եկած ճամփով ետ գնաց դեպի Մթնաձոր։ Անտառի և ոչ մի արջ Պանինի տուգանքի գինը չուներ։
Ավին նայեց բերդանի պատրոններին, չուխայի փեշերը հավաքեց գոտու տակ, փափախը պինդ դրեց գլխին։ Նա ձյունի վրայով նույնքան թեթև էր քայլում, ինչքան արջը չոր տերևների վրա։
Մի անգամ ետ նայեց Ավին անցած ճամփին. ոչ Պանինը երևաց, ոչ էլ շները։ Լուսնյակը մեծ ձյունագնդի չափ լույս էր տալիս, արտացոլում էր լուսնի լույսը ձյունի բյուրեղների մ եջ։ Ավին պարզ տեսնում էր ծառի բները, եկած ճամփան, ընկած հաստաբուն գերանները։
Իջավ ձորը, լսեց, թե ինչպես սառույցի տակ խոխոջում է ջուրը։ Ջրի ձայնը նրան հիշեցրեց եռման կաթսան, տունը, վառած օջախը։ Տանը երևի սպասում են արդեն։
Հետևից ճյուղի կոտրվելու ձայն լսեց։ Թվաց, թե ձյուն ի ծանրոցից մի ճյուղ ջարդվեց։ Վեր բարձրանալիս Ավին զգաց, որ մեկը հետևում է իրեն։ Ետ նայեց, մի մարդաբոյ արջ էր կանգնել մի քիչ հեռու, ճյուղն ուսին, չոբանի մահակի պես։
Ավին բերդանը մեկնեց, և երբ արջը թքոտելով դեն գցեց ուսի փայտը, չորքոտանի դարձավ, բերդանը որոտաց, կրակոցի ձայնին ձորերն արձագանք տվին, ծառի ճյուղերից ձյուն թափվեց։ Արջը ոռնաց։ Բերդանի ծխի միջից Ավին տեսավ, թե ինչպես արջը մի ոստյուն արեց, թաթերը բերդանի փողին մեկնեց։
Մթնաձորում սկսվեց անհավասար մի կռիվ մարդու և գազանի մեջ։ Արջը թաթովն էր տալիս, աշխատում գետնով տալ մարդուն։ Ավին մի ձեռքով պաշտպանվում էր նրա հարվածներից, մյուսով փորձում բերդանի փողը արջի երախի մեջ մտցնել, կրակել մի անգամ էլ։
Ծառս էր լինում արջը հետևի ոտների վրա, ձյուն շաղ տալիս, ընկնում, բարձրանում։ Հանկարծ արջը բերդանի փողը բերանն առավ, սկսեց կրծոտել։ Ավու ձեռքը սահեց բերդանի վրայով, մատը բնազդաբար սեղմեց կեռ երկաթին, բերդանը մի անգամ էլ որոտաց։ Արջը ոռնաց առաջվանից էլ պինդ, մեջքի վրա ընկավ, գլորվեց, որպես կտրած գերան։ Սառույցին որ հասավ, կանգնեց ոտքի, փորձեց վեր բարձրանալ։
Ավին երրորդ անգամ կրակեց, բերդանի գնդակը խրվեց ձյունի մեջ, վզզաց, ինչպես շիկացած խոփը դարբնոցի ջրաքարում։ Երրորդ կրակոցը նրա բերդանի վերջին ճիչն էր: Ավին մինչև վերջն էլ չիմացավ, թե ինչու չորրորդ փամփուշտը բերդանը ներս չառավ։
Արջը ոռնոցով մի ոստյուն էլ արեց, Ավին շատ մոտ զգաց վիրավոր գազանի տաք շունչը, ծռվեց, և երբ արջը թաղվեց ձյունի մեջ, Ավին ետ վազեց, ձյունի մեջ ընկնելով, վեր բարձրանալով։ Արջը հետևում էր նրան։ Ավին վազում էր, թռչում գերանների վրայով, ծառի ճղները ճանգռում էին դեմքը սուր մագիլների պես, սայթաքում էր, նորից բարձրանում։ Նրան այնպես էր թվում, թե Մթնաձորի բոլոր գազաններն են վազում իր հետևից։Ծառի մի ճյուղը փշերը խրեց փափախի մորթուն, փափախն ընկավ։ Հենց այդ վայրկյանին նա մի ծանր հարված զգաց մեջքին, բրդոտ մի թաթ ճանկերը խրեց ծոծրակի մորթու մեջ։ Լսվեց մի կրակոց, բայց Ավին ոչինչ չզգաց։
Պանինը սատանայի պես քրքջում էր, ոտքն արջի դիակի վրա:
Ավին հիմա էլ ողջ է։
Զարհուրանքով կարելի է նայել նրան, երբ փողոցի անցուդարձ անողներից պահված, մի անկյունում քաշված, սրա–նրա համար տրեխ է գործում։
Ավու հագին չուխա էր, տրեխներ, սովորական մարմին, առողջ ձեռքեր, որոնք շատ վարժ կաշին են ծակոտում, կաշվի թելերից հանգույցներ անում։ Եվ սովորական մարմնի վրա գլխի տեղ մարդկային գանգ, ամբողջովին կլպված, առանց մազի, առանց մորթու։
Արջը թաթի մի հարվածով ծոծրակի փափուկ մսի մեջ է խրել սուր ճանկերը և վիրավոր արջի ամբողջ զայրույթով իրան քաշել գանգի մորթին, մորթու հետ էլ գլխի մազերը, ունքերը, աչքերն ու քիթը։
Ավին շրթունքներ չունի։ Ոսկորների բաց ճեղքից երևում են ատամները, բաց է քթի խոռոչը, և երբ Ավին համրի պես խոսում է, շունչը քթի խոռոչովն էլ է դուրս գալիս։ Աչքերի խոռոչներում չորացած մսի կտորներ կան, ծառի վրա կիսաչոր, մաշկը ծալծալ եղած ծիրանի պես։
Նրա գանգի վրա ողջ են մնացել միայն ականջները։ Նայում ես և չես կարողանում որոշել ծեր է Ավին, թե դեռ երիտասարդ, որտեղից է գալիս նրա ձայնը, գուցե մարդ չէ, այլ խրտվիլակ, գուցե չուխայի տակ կմախք է և ոչ միս ու մարմին։
Սակայն նրա ձեռքերին միս կա և մաշկ, մատները վարժ շարժումներ են անում, և երբ Մթնաձորի անունն են տալիս, երևում է, որ ատամներն ավելի է դուրս գցում, կոկորդից ընդհատ ձայներ է հանում։
Ու չգիտես՝ զայրանո՞ւմ է, թե՞ ժպտում հին որսորդը…
Հարցեր և առաջադրանքներ:
Դուրս գրիր քեզ անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:
Թավուտ – խիտ անտառ
Կուսական – մարդու կողմից չդիպված, մաքուր բնություն
Խլեզ – մողեսի նման փոքր կենդանի
Որջ – գազանի տուն
Լեշ – սատկած կենդանի
Փչակ – ծառի խոռոչ
Ոստյուն – մեծ թռիչք
Չուխա – երկար վերարկու
Բերդան – հին հրացան
Նկարագրիր Մթնաձորի բնությունը և կենդանական աշխարհը:
Մթնաձորը շատ վայրի և խիտ անտառ է։ Այնտեղ բարձր սարեր կան, և մարդիկ քիչ են մտնում։ Ձմռանը ճանապարհները փակվում են։ Գիշերը անտառը շատ վտանգավոր է դառնում, որովհետև կենդանիները դուրս են գալիս որսի։
Ըստ քեզ ո՞րն է պատմվածքի լարված պահը, ընդգծիր:
Երբ Ավին հանդիպում է արջին և սկսվում է կռիվը։ Հատկապես երբ «Մթնաձորում սկսվեց կռիվ մարդու և գազանի մեջ…»
Բնութագրիր Պանինին:
Պանինը շատ խիստ ու դաժան մարդ էր։ Նա անտառապահ էր և սիրում էր որս անել։ Նա վախեցնում էր մարդկանց և նա նույնիսկ իր շներին օգտագործում էր մարդկանց վրա հարձակվելու համար։
Պատմվածքում Մթնաձորի նկարագրությունն ինչու՞ է անհրաժեշտ:
Որ մենք հասկանանք որ այդ վայրը շատ վայրի է և վտանգավոր։ Դա օգնում է հասկանալ, որ այդ տեղ մարդը մենակ է բնության մեջ, և կենդանիները շատ ուժեղ են։
Բառարանի օգնությամբ գրիր առաջին հատվածում ընդգծված բառերի հոմանիշները:
Թավուտ – խիտ անտառ
Կուսական – մաքուր, չդիպված
Վայրի – անսանձ
Թանձրանալ – մթնել, խտանալ
Խավար – մութ
Ոռնալ – գոռալ (գայլի նման)
Զրնգալ – ձայն հանել
Մթնաձոր, 7-րդ դասարան
Հանրահաշիվ
Հարցեր և առաջադրանքներ
Առ։ 1
ա) Ի՞նչ է պատահույթը:
Պատահույթը այն երևույթն է, որը կարող է լինել կամ չլինել։
բ) Ե՞րբ են պատահույթները կոչվում հավասարահավանական:
Հավասարահավանական՝ բոլորի շանսը նույնն է։
գ) Ի՞նչ եք հասկանում պատահույթի նպաստավոր ելք ասելով:
Նպաստավոր ելք՝ մեզ պետք եկած արդյունքը։
դ) Ինչի՞ է հավասար հավասարահավանական ելքերով երևույթում որևէ պատահույթի տեղի ունենալու հավանականությունը:
Պետք եկած ելքեր / բոլոր ելքեր։
ե) Ի՞նչ է հավաստի պատահույթը:
Հավաստի պատահույթ՝ միշտ լինում է։
զ) Ի՞նչ է անհնար պատահույթը:
Անհնար պատահույթ՝ չի լինում։
Առ։ 2
ա) Բերեք պատահույթի օրինակ:
Զառի վրա 2 ընկնելը։
բ) Բերեք հավասարահավանական և ոչ հավասարահավանական պատահույթների օրինակներ:
· Հավասարահավանական՝ գիր և զինանշան։
· Ոչ հավասարահավանական՝ ֆուտբոլիստների գոլերը։
գ) Ինչի՞ է հավասար հավասարահավանական ելքերով երևույթում որևէ պատահույթի տեղի ունենալու հավանականությունը, եթե բոլոր հնարավոր ելքերի թիվը m է, իսկ նպաստավոր ելքերի թիվը` n:
n/m
դ) Բերեք հավաստի պատահույթի օրինակ:
Արևը կծագի։
ե) Բերեք անհնար պատահույթի օրինակ:
զ
զ) Ինչի՞ է հավասար հավաստի պատահույթի հավանականությունը:
0
է) Ինչի՞ է հավասար անհնար պատահույթի հավանականությունը:
Ոչ
ը) Արդյո՞ք հավասարահավանական են պատահույթները.
Ոչ
ա. Ֆուտբոլային թիմում խաղացողների գոլ խփելու պատահույթը:
1/2
թ) Արդյո՞ք հավասարահավանական են ՀՀ ֆուտբոլի առաջնությունում բոլոր թիմերի առաջին տեղը գրավելու պատահույթները:
1/2
ժ) Թղթի կտորների վրա գրված են բոլոր երկնիշ թվերը՝ յուրաքանչյուր կտորի վրա՝ մեկ թիվ: Ինչի՞ է հավասար հավանականությունն այն բանի, որ պատահականորեն վերցրած թղթի այդ կտորներից մեկի վրա կլինի.
ա. զույգ թիվ, 1/2
բ. կենտ թիվ, 1/2
գ. պարզ թիվ, 7/30
դ. 0-ով վերջացող թիվ, 1/10
ե. 4-ի վրա բաժանվող թիվ, 11/40
զ. 5-ի վրա չբաժանվող թիվ: 4/5
Առ։ 3
Ինչի՞ է հավասար նարդու երկու զառը նետելիս հետևյալ պատահույթի հավանականությունը.
ա. 2 և 1, 1/36
բ. 1 և 1, 1/36
գ. երկու զառերի միավորների գումարը 7 է, 1/6
դ. երկու զառերում նիշերը նույնն են: 1/6
Առ։ 4
Ինչի՞ է հավասար հավանականությունն այն բանի, որ պատահականորեն ընտրված երկնիշ թիվը
առանց մնացորդի կբաժանվի 3-ի:
1/3
Առ։ 5
Ինչի՞ է հավասար հավանականությունն այն բանի, որ նարդու զառերը նետելիս առաջին զառի վրա հայտնված թիվը.
ա. կլինի մյուսի վրա հայտնված թվի բաժանարար, 7/18
բ. կլինի փոքր մյուսի վրա հայտնված թվից: 5/12
Առ։ 6
Ինչի՞ է հավասար 32 խաղաքարտերից պատահականորեն ընտրված հինգ խաղաքարտերի հերթականություն կազմելու հավանականությունը:
Առ։ 7
Դասարանում կա 12 տղա և 16 աղջիկ: Ինչի՞ է հավասար հավանականությունն այն բանի, որ վիճակահանությամբ ընտրված հերթապահը կլինի տղա:
3/7
Առ։ 8
Վիճակախաղում կա 20000 տոմս, որից 500-ը շահող են: Որքա՞ն է շահելու և որքա՞ն՝ պարտվելու հավանականությունը:
Շահել՝ 1/40
Պարտվել՝ 39/40
Առ։ 9
Ամանորյա գաթայի մեջ դրված է մեկ նուշ, և գաթան բաժանվելու է վեց հավասար մասի: Որքա՞ն է նուշը պարունակող կտորը վերցնելով՝ երջանիկ լինելու հավանականությունը:
1/6
Առ։ 10
Դասարանում կա 3 տղա և 4 աղջիկ: Ինչի՞ է հավասար հավանականությունն այն բանի, որ վիճակահանությամբ ընտրված երկու հերթապահները կլինեն.
ա. երկու տղա, 1/7
բ. երկու աղջիկ, 2/7
գ. տղա և աղջիկ: 4/7
Առ։ 11
10 ավտոբուսի ուղևորների թիվը ներկայացված է հետևյալ ցողուն-տերև դիագրամով, բանալին` 0 |7 նշանակում է յոթ ուղևոր:
0 | 7 9
1 | 1 4 5 8 8
2 | 1 3
3 | 0
7, 9, 11, 14, 15, 18, 18, 21, 23, 30
Առ։ 12
Որքա՞ն է հավանականությունը, որ պատահականորեն ընտրված ավտոբուսը կունենա.
ա. 15 ուղևոր, 1/10
բ. 20-ից ավելի ուղևոր, 1/5
գ. 10-ից ավելի ուղևոր, 4/5
դ. մինչև 10 ուղևոր: 1/5
Առ։ 13
Գրադարակում դասավորված գրքերի ծանրությունները ներկայացված են հետևյալ ցողուն-տերև դիագրամով. բանալի` 0 | 1 նշանակում է 0,1 կգ:
0 | 1 2 2 3 4 4 4 6 7 8 8
1 | 0 0 1 2 2 2
2 | 0 1 1
ա. Որոշեք գրքերի ընդհանուր ծանրությունը, 16.5 կգ
բ. Ինչի՞ է հավասար հավանականությունն այն բանի, որ պատահականորեն ընտրված գրքի ծանրություն կլինի.
Մեկ կիլոգրամ, 1/10
Երկու կիլոգրամ, 1/20
Մեկ կիլոգրամից թեթև, 11/20
Մեկ կիլոգրամից ոչ պակաս,
Մեկ կիլոգրամից ավելի, 7/20
Մեկ կգ-ից ավելի և երկու կգ-ից պակաս:
Առ։ 14
Միաժամանակ նետում են երեք զառ: Ինչի՞ է հավասար հավանականությունն այն բանի, որ.
ա. բոլոր զառերի վրա կհայտնվեն նույն թվերը, 1.36
բ. բոլոր զառերի վրա հայտնված թվերը կլինեն իրարից տարբեր, 5/9
գ. զառերի վրա հայտնված թվերի գումարը կլինի 10, 1/8
դ. զառերի վրա հայտնված թվերի գումարը կլինի 5-ից փոքր, 1/54
ե. զառերի վրա հայտնված թվերի գումարը կլինի 5-ից ոչ փոքր, 53/54
զ. զառերի վրա հայտնված բոլոր թվերը կունենան նույն զույգությունը: 1/4
Առ։ 15
Պատահականորեն ընտրում ենք 1-ից մինչև 1000000 թվերից որևէ մեկը: Ինչի՞ է հավասար հավանականությունն այն բանի, որ այդ թիվը կլինի լրիվ քառակուսի:
1/1000
Առ։ 16
Արկղի մեջ կան 4 կարմիր և 6 սպիտակ գնդիկներ:
ա. Այդ արկղից պատահականորեն հանում են 1 գնդիկ: Ինչի՞ է հավասար այդ գնդիկը կարմիր լինելու հավանականությունը: 2/5
բ. Այդ արկղից պատահականորեն հանում են 2 գնդիկ: Ինչի՞ է հավասար այդ երկու գնդիկն էլ կարմիր լինելու հավանականությունը: 2/15
գ. Այդ արկղից պատահականորեն հանում են 2 գնդիկ: Ինչի՞ է հավասար հանված երկու գնդիկները նույն
գույնի լինելու հավանականությունը: 7/15
Առ:17.
Քարը նետում են 10 մ լայնություն և 20 մ երկարություն ունեցող ուղղանկյան մեջ: Ինչի՞ է հավասար հավանականությունն այն բանի, որ այն կընկնի.
ա. այդ ուղղանկյան մեջ տեղավորված և 2 մ լայնություն ու 4 մ երկարություն ունեցող ուղղանկյան մեջ, 1/25
բ. այդ ուղղանկյան մեջ տեղավորված և 2 մ բարձրություն ու 4 մ հիմք ունեցող եռանկյան մեջ,1/50
գ. ուղղանկյան կողմերից 1 մ-ից ոչ ավելի հեռավորության վրա, 7/25
դ. ուղղանկյան կողմերից 1 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա, 18/25
ե. այդ ուղղանկյան մեջ տեղավորված և 1 մ շառավղով շրջանի ներսում:
Առ։ 18
Փականը կարելի է բացել 0-9 նիշերից կազմված հինգ նիշերի ինչ-որ հերթականությամբ: Նման յուրաքանչյուր հերթականությունը կազմելու համար ծախսվում է մեկ վայրկյան: Ինչի՞ է հավասար այդ
փականը մեկ ժամում բացելու հավանականությունը:
9/250
Առ։ 19
Դալամբերի խնդիրը: Ինչի՞ է հավասար մետաղադրամը երկու անգամ նետելիս գոնե մեկ անգամ զինանշանը երևալու հավանականությունը:
Լուծում: Երկու անգամ հաջորդաբար նետելուց մենք կունենանք հետևյալ ելքերը. ԶԶ, ԶԳ, ԳԶ, ԳԳ: Այստեղ զինանշան կամ գիր երևալու պատահույթները հավասարահնարավոր են: Բոլոր ելքերի թիվը 4 է: Դրանցից մեր պատահույթի համար նպաստավոր են առաջին երեքը: Այսպիսով, երկու անգամ նետելիս զինանշան երևալու հավանականությունը հավասար է 3/4-ի:
3/4
Առ։ 20
Մետաղադրամը նետել են երեք անգամ: Ինչի՞ է հավասար հետևյալ պատահույթի հավանականությունը.
ա. գոնե մեկ անգամ երևացել է զինանշանը, 7/8
բ. բոլոր երեք ելքերը եղել են զինանշան, 1/8
գ. բոլոր երեք ելքերը եղել են միատեսակ, 1/4
դ. բոլոր երեք ելքերը եղել են տարբեր: 0
Դաս 4.1 Աշխարհի քաղաքական բաժանումը,քաղաքական քարտեզ
դաս 4.2 Պետական տարածք պետական սահման
դաս 4.3 Պետությունների խմբավորում


Դասի հղումը
Պատասխանել հարցերին
1.Սահմանել’ քաղաքական քարտեզ հասկացությունը:
Քաղաքական քարտեզ – աշխարհի երկրների, նրանց սահմանների և մայրաքաղաքների պատկերը քարտեզի վրա։
2.Ի՞նչ է պետական սահմանը:
Պետական սահման – այն գիծն է, որը բաժանում է մեկ պետությունը մյուսից։
3.Ի՞նչ նշանակություն ունեն սահմանները երկրի համար:
Սահմանների նշանակությունը – սահմանները պաշտպանում են երկրի տարածքը, անվտանգությունը և անկախությունը։
4.Ինչո՞վ են տարբերվում սահմանադրական և բացարձակ միապետությունները:
Սահմանադրական և բացարձակ միապետությունների տարբերությունը։Սահմանադրական միապետությունում թագավորի իշխանությունը սահմանափակված է օրենքով և սահմանադրությամբ։Բացարձակ միապետությունում ամբողջ իշխանությունը պատկանում է միապետին։
Դաս 4.1 Աշխարհի քաղաքական բաժանումը,քաղաքական քարտեզ
դաս 4.2 Պետական տարածք պետական սահման
դաս 4.3 Պետությունների խմբավորում


Դասի հղումը
Պատասխանել հարցերին
1.Սահմանել’ քաղաքական քարտեզ հասկացությունը:
Քաղաքական քարտեզ – աշխարհի երկրների, նրանց սահմանների և մայրաքաղաքների պատկերը քարտեզի վրա։
2.Ի՞նչ է պետական սահմանը:
Պետական սահման – այն գիծն է, որը բաժանում է մեկ պետությունը մյուսից։
3.Ի՞նչ նշանակություն ունեն սահմանները երկրի համար:
Սահմանների նշանակությունը – սահմանները պաշտպանում են երկրի տարածքը, անվտանգությունը և անկախությունը։
4.Ինչո՞վ են տարբերվում սահմանադրական և բացարձակ միապետությունները:
Սահմանադրական և բացարձակ միապետությունների տարբերությունը։Սահմանադրական միապետությունում թագավորի իշխանությունը սահմանափակված է օրենքով և սահմանադրությամբ։Բացարձակ միապետությունում ամբողջ իշխանությունը պատկանում է միապետին։
Դաս 4.1 Աշխարհի քաղաքական բաժանումը,քաղաքական քարտեզ
դաս 4.2 Պետական տարածք պետական սահման
դաս 4.3 Պետությունների խմբավորում


Դասի հղումը
Պատասխանել հարցերին
1.Սահմանել’ քաղաքական քարտեզ հասկացությունը:
Քաղաքական քարտեզ – աշխարհի երկրների, նրանց սահմանների և մայրաքաղաքների պատկերը քարտեզի վրա։
2.Ի՞նչ է պետական սահմանը:
Պետական սահման – այն գիծն է, որը բաժանում է մեկ պետությունը մյուսից։
3.Ի՞նչ նշանակություն ունեն սահմանները երկրի համար:
Սահմանների նշանակությունը – սահմանները պաշտպանում են երկրի տարածքը, անվտանգությունը և անկախությունը։
4.Ինչո՞վ են տարբերվում սահմանադրական և բացարձակ միապետությունները:
Սահմանադրական և բացարձակ միապետությունների տարբերությունը։Սահմանադրական միապետությունում թագավորի իշխանությունը սահմանափակված է օրենքով և սահմանադրությամբ։Բացարձակ միապետությունում ամբողջ իշխանությունը պատկանում է միապետին։
Մարմինների լողալը
Փորձ

Առաջադրանքներ
Պատրաստել սահիկաշար “Նավերի լողալը, օդագնացություն. Մարմինների լողալը” թեմայով:
1- 2,5դմ3 ծավալով մարմինը օդում կշռում է 24Ն:Կսուզվի՞ այդ մարմինը ջրում, կերոսինում: Պատասխանը հիմնավորել:
ջուր —
կերոսին —
2- Մարմնի կշիռը 6Ն է, իսկ ծավալը՝ 400սմ3 : Կսուզվի՞ արդյոք մարմինը ջրի մեջ:
Ջրում կսուզվի
3- 6,5 դմ3 ծավալով մարմինն ունի 5կգ զանգված: Կսուզվի՞ արդյոք այդ մարմինը ա/ջրում, բ/կերոսինում, գ/բենզինում:
ρ=5/0,0065 = 769կգ/մ3
Ջուր (1000) → 769 < 1000 → լողում է կերոսին
(800) → 769 < 800 → լողում է
բենզին (700) → 769 > 700 → սուզվում է
4- Կարո՞ղ է արդյոք 350կգ զանգվածով մարմինը լողալ ջրի երեսին, եթե նրա ծավալը 0,4մ3 է:
4
Համեմատում ենք ջրի հետ
Այո, մարմինը կարող է լողալ ջրի երեսին, որովհետև նրա խտությունը փոքր է ջրի խտությունից
Ամփոփում
Ի՞նչ է նյութը։
Նյութը այն է, ինչից կազմված են մարմինները։
Ի՞նչ է մարմինը։
Մարմինը առարկա է, որը ունի ձև, ծավալ և զանգված։
Ի՞նչ ֆիզիկական հատկություններ ունեն նյութերը։
Գույն, հոտ, համ, զանգված, ծավալ, խտություն, լուծելիություն։
Ինչպե՞ս սկսել քիմիական ռեակցիան։
Տաքացնելով, խառնելով, լույսով կամ էլեկտրական հոսանքով։
Ի՞նչ է քիմիական հատկությունը։
Նյութի՝ այլ նյութերի հետ փոխազդելու հատկությունը։
Ի՞նչ տարբերություն կա ֆիզիկական և քիմիական երևույթների միջև։
Ֆիզիկական երևույթի ժամանակ նոր նյութ չի առաջանում, իսկ քիմիականի ժամանակ առաջանում է նոր նյութ։
Բերել ֆիզիկական և քիմիական երևույթների օրինակներ։
Ֆիզիկական՝ սառույցի հալվելը։
Քիմիական՝ երկաթի ժանգոտելը։
Ի՞նչ է ատոմը։
Քիմիական տարրի ամենափոքր մասնիկը։
Ի՞նչ մասնիկներից է կազմված ատոմը։
Պրոտոններից, նեյտրոններից և էլեկտրոններից։
Որտե՞ղ են գտնվում պրոտոնները, նեյտրոնները և էլեկտրոնները։
Պրոտոններն ու նեյտրոնները միջուկում են, էլեկտրոնները՝ միջուկի շուրջ։
Ի՞նչ է քիմիական տարրը։
Միատեսակ ատոմների ամբողջություն։
Ի՞նչ է մոլեկուլը։
Նյութի ամենափոքր մասնիկը, որը պահպանում է նրա հատկությունները։
Ո՞վ է ստեղծել պարբերական համակարգը։
Dmitri Mendeleev
Ի՞նչ է ցույց տալիս տարրի կարգաթիվը։
Պրոտոնների թիվը։
Քանի՞ պարբերություն և խումբ կա պարբերական համակարգում։
7 պարբերություն և 18 խումբ։
Որտե՞ղ են գտնվում մետաղները և ոչ մետաղները։
Մետաղները՝ ձախ և կենտրոնում, ոչ մետաղները՝ աջ կողմում։
Ի՞նչ է քիմիական կապը։
Ատոմների միջև ձգող ուժը։
Ի՞նչ տեսակների են լինում քիմիական կապերը։
Կովալենտ, իոնային և մետաղական։
Ի՞նչ է կովալենտ կապը։
Ընդհանուր էլեկտրոնային զույգով առաջացած կապ։
Ի՞նչ է իոնային կապը։
Իոնների միջև առաջացած կապ։
Ո՞ր կապն է բնորոշ մետաղներին։
Մետաղական կապը։
Ի՞նչ է վալենտականությունը։
Ատոմի կապեր առաջացնելու ունակությունը։
Ինչպե՞ս են որոշում տարրի վալենտականությունը։
Կազմած կապերի թվով։
Որոշել հետևյալ տարրերի վալենտականությունները միացություններում՝ H₂O, CO₂, NH₃, MgO։
H₂O – H(I), O(II)
CO₂ – C(IV), O(II)
NH₃ – N(III), H(I)
MgO – Mg(II), O(II)
Հայոց լեզու, 13.05
1.Փակագծերում գրված բառը գրի´ր պահանջվող ձևով:
(Իրադարձություններ-իրադարձություններով) առավել հարուստ, ճամփորդություններից մեկը կապված է հանիրավի մոռացված Լա Կոնդամինի (անուն-անունի) հետ: Այդ ֆրանսիացին (արկածներ-արկածներով) լի իր կյանքն սկսեց որպես զինվոր, սակայն շուտով (ծառայություն-ծառայությունը) թողեց՝ ռազմական (կարգապահություն-կարգապահության) հանդեպ մեղանչելու պատճառով: Երեսուն (տարեկան-տարեկանում) Ֆրանսիայի (ակադեմիա-ակադեմիայի) քիմիկոսի պաշտոն էր վարում: Քիչ անց նրան (Պերու-Պերույում) ենք հանդիպում, որտեղ աստղագիտական (չափումներ-չափումները) Երկրի սեղմվածությունը (որոշել-որոշելու) նպատակ ուներ: Այդ (աշխատանք-աշխատանքն) (ավարտել-ավարտելու) հետո պիտի իր (գործ-գործը) դառնար, սակայն, փոխանակ (ընկեր-ընկերոջ) հետ նավ (նստել-նստել), Լա Կոնդամինը որոշեց արևմուտքից արևելք կտրել-անցնել Հարավային Ամերիկա (մայրցամաք-մայրցամաք), որն այդ ժամանակ դեո բոլորովին ուսումնասիրված չէր (եվրոպացիներ-եվրոպացիների) կողմից:
Կուսական անտառի լիանաների (հյուսվածք-հյուսվածքները) խճողված թավուտները (կացիններ-կացիններով) կտրատելով, Լա Կոնդամինն իր փոքրիկ ջոկատով հասավ Չիմչինե գետի (հովիտ-հովիտ:): Այնտեղ ճամփորդները (լաստանավ-լաստանավեր) հյուսեցին և (ջրապտույտներ ու ջրվեժներ-ջրապտույտներով) հարուստ Ամազոնկա (գետ-գետ) շարունակեցին իրենց ուղին: Շուտով ալիքները (լաստանավ-լաստանավերի) վրայից քշեցին-տարան արշավախմբի ամբողջ (հանդերձանք-հանդերձանքը): Մի քանի տեղ գետի հունը նեղանում էր, և ջրի ամբողջ զանգվածն ահեղ (որոտ-որոտով) ներքև էր սուրում վայրի (կիրճեր-կիրճեր): Հետո նրանց առջև բացվեց մի նոր, երբևիցե չտեսնված աշխարհ: Լողում էին ծովի պես անծայրածիր ջրային (տարածություն-տարածություններ,), միայն թե ջուրն անուշահամ էր ու բաժանվում էր (ճյուղեր, գետախորշեր, գետաբազուկներ-գետախորշերի, գետաբազուկների: Մի տեղ էլ լաստանավը քայքայվեց, հարկ եղավ (փոխել-փոխել:
Երբ մի օր Լա Կոնդամինն ու իր ուղեկիցները հայտնվեցին, նրանց ծանոթները (թերահավատություն-թերահավատությամբ) աչքերն էին տրորում, չէ՞ որ նրանց մեկնելու (օր-օրից) չորս ամիս էր անցել: Արևադարձային անտառներով չորս հազար կիլոմետր անցնելը հեշտ չէ, նրանց արդեն զոհված էին համարում:
Սուսան Մարկոսյան «Գործնական քերականություն»
- Ո՞ր շարքի բոլոր բառերն են պարզ:
1) արագիլ, հրավեր, արձան, գոմեշ
2) գեղարդ, բարակ, ամրակ, բողոք
3) զարմիկ, դադար, գալար, հովար
4) հանդարտ, կաղամբ, հարուստ, կորուստ
- Ո՞ր շարքի բոլոր բառերն են պարզ:
1) ճանապարհ, ուղեղ, ուժեղ, լծակ
2) մանուշակ, հստակ, ճոպան, բանակ
3) աստիճան, դրոշակ, շաքար, ոստիկան
4) հավատ, կիսատ, չամիչ, մատնիչ
- Ո՞ր շարքի բոլոր բառերն են բարդ:
1) նամակագիր, շաքարախտ, ծաղկեպսակ, կարմրամորթ
2) տեսախցիկ, հաղթաքարտ, դդմապուր, շաքարեղեգ
3) հաճոյախոս, բառաձև, վարկառու, գորգագործ
4) փշատերև, հայորդի, սրբավայր, սառցապատ
- Ո՞ր շարքի բոլոր բառերն են բարդ:
1) հանրահավաք, վեհաշուք, ոսկեգույն, լռակյաց
2) հանքանյութ, համացանց, ոսկրախտ, ունկնդիր
3) նրբանկատ, արևկող, ինքնուսույց, ճրագալույց
4) վերադարձ, որմնադիր, կողմնացույց, կոշկակար