Հորինված Խնդիրներ

1․ Ալեքսը ունի 8 խնձոր իսկ Վահագը ունի 8 անգամ շատ խնձոր։

Քանի խնձոր ունի Վահագը, եթե նա իր խնձորներ կեսը տվել է Էմիլիին։

Լուծում՝

Պատ՝

2․ էվայի սիրած մուլտֆիլմը սկսվում է ժամը 16։30 և տևում է  45 րոպե։

Քանիսին է ավարտվում մուլտֆիլմը։

Լուծում՝

Պատ՝

3․ Մայրիկը 12  հատ գազարը հավասարապես բաժանեց 4 երեխաների միջև։

Քանի գազար մնաց մայրիկի մոտ, եթե նրացից մեկը վերցրեց 2 գազար։  

Լուծում՝

Պատ՝

4․ Տնից դպրոց ճանապարհը 7 կմ է։ Քանի կմ կքայլի Հրայրը տնից դպրոց և նույն

Ճանապարհով դպրոցից տուն գնալու համար։

Լուծում՝

Պատ՝

5․ Ես գնեցի 30 սմ կարմիր, 40 սմ կապույտ, 80 սմ դեղին, 50 սմ կանաչ կտոր։

Քանի մետր կտոր ես գնեցի։

Լուծում՝

Պատ՝

Աշունն ու ոզնին

Դրսում գեղեցիկ աշուն է։ Տերևները դարձել են գունավոր՝ դեղին, շականակագույն, կարմիր, նարջագույն։ Դրանք չորանում և թափվում են ծառերից։ Ես հավաքել եմ այդ տերևներից և ստեղծել եմ ոզնիին աշնանային այգում։

Ճամփորդություն դեպ բուսաբանական այգի

Մենք դասարանով գնացել էինք բուսաբանական այգի։ Այտեղ շատ սիրուն էր։ Մեզ պատմեցին բույսերի մասին։ Ես տեսա Մոնտեռա բույսը, որը մեծ էր և շատ գեղեցիկ։ Մենք իմացանք, որ կա Բոգենվիլիա անումով մի ծաղիկի, որը միջատներ է որսում։ Ես տեսա վարդերի այգին, որդեղ աճում էին լիքը վարդեր։ Մենք այնտեղ խաղեր խաղացինք և տերևներից տերևաթափ արեցինք։

Իմ լավագույն ընկերը

Իմ լավագույն ընկերուհիները երկուսն են՝ Մարիան և Էվան։ Մարիան իմ ամենալավ ընկերուհին է, որովհետև նա շատ բարի է և միշտ օգնում է ինձ։ Մենք միշտ իրար զանգում ենք։ Իմ մյուս լավ ընկերուհին Էվան է, ես շատ եմ սիրում նրան։ Էվան ինձ սովորացնում է նկարել, մենք միշտ միասին խաղում ենք ու զանգում ենք իրար։

Ագռավն ու Աղվեսը

Լինում է չի լինում մի ագռավ է լինում։ Մի օր ագռավը պանիր է գտնում, վերցնում ու նստում է ծառին, որ ուտի։ Աղվեսն անցնում է այդ կողմերով, զգում է պանրի հոտը և գնում նստում է ծառի տակ։ Խորամանկ աղվեսը սկսում է սիրուն բառեր ասել ագռավին և խնդրում է, որ ագռավն իր համար երգի։ Ագռավը ոգևորվում է և բացում է բերանը, որ երգի, բայց պանիրը բերանից ընկնում է ցած և աղվեսը վերցնում է և ուտում։

Պառավն ու այծերը

Մի պառավ կար, նա ուներ 3 այծ։ Մի օր այծերը կորան։ Պառավը մտածում էր, որ գողացել են, նա շատ վախեցավ և գնաց ման գալու։ Ճանապարհին պառավը տեսավ մի տղայի և հարցրեց, թե նա չի՞ տեսել այծերին։ Տղան ասաց, որ տեսել է այծերին, բայց խաբեց և ցույց տվեց սխալ ճանապարհը, որ պառավը գնա ու անտառում մոլորվի։ Պառավը շնորհակալություն հատնեց ու գնաց այծերի հետևից։ Նա հեռվից տեսավ այծերին և շատ ուրախացավ, որ գտել է նրանց։ Իսկ տղան այնքան մոռացկոտ էր, որ ցույց էր տվել ճիշտ ճանապարհը։