Բարև՜, գարո՜ւն

Կար չկար մի աղջիկ, աղջկա անունը Մարիա էր։ Մարիան 10 տարեկան էր։ Մի օր Մարիան գնաց բակ խաղալու և տեսավ մի աղջկա: Մարիան որոշեց ծանոթանալ իր հետ։ Մարիան վազելով գնաց աղջկա մոտ։ Մարիան ծանոթացավ այդ աղջկա հետ, աղջկա անունը Անուկա էր։ Նրանք դարձան մտերիմ ընկերուհիներ։ Մի օր նրանք պայմանավորվեցին ժամը 6:30 գնալ անտառ։ Նրանք իջան բակ, հանդիպեցին և գնացին անտառ։ Ճանապարհին տեսան, որ արդեն գարուն է։ Մարիան և Անուկան շատ ուրախացան, նրանք տեսան, որ ադեն ծաղիկները ծաղկել են, խոտերը կանաչել են և թիթեռները թռչում են, իսկ ծիտիկները երգում են։Անուկան ու Մարիան շատ-շատ ուրախ էին։ Մարիան ու Անուկան շարունակեցին ճանապարհը։ Անուկան ու Մարիան արդեն անտառում էին։ Նրանք տեսան շատ-շատ կենդանիներ՝ նապաստակ, սկյուռիկ, և մորեխ։ Մարիան ու Անուկան շատ էին զարմացել, նրանք նաև տեսել էին անտառում շատ գեղեցիկ ծաղիկներ։ Անուկան ու Մարիան շարունակում էին զբոսնել, , հանկարծ անտառում տեսան գայլ և վազելով վերադարձան տուն։




This image has an empty alt attribute; its file name is spring.jpg
This image has an empty alt attribute; its file name is download-1.jpg

Հորինուկ

Առավոտյան արդնացա տեսա կրիաս նեղացել է ինձանից։ Ասացի նրան ինչ է պատահել, կրիան պատասխանեց ես նեղացել եմ, որոհետև հինգ օր ոչինչ չեմ կերել։ Ես հարցրի, թե ինչու, իսկ նա պատասխանեց, որ ես չեմ տվել։Կներես ես մտածում էի, որ եղբայրս է տվել։ Դու կարող էիր հարցնել եղբորդ ասաց կրիան։ Ես շատ վատ զգացի և հուզվեցի։Կրիան նայեց ինձ և ժպտաց, ես քեզ ներում եմ ասաց կրիան։