Բարև՜, գարո՜ւն

Կար չկար մի աղջիկ, աղջկա անունը Մարիա էր։ Մարիան 10 տարեկան էր։ Մի օր Մարիան գնաց բակ խաղալու և տեսավ մի աղջկա: Մարիան որոշեց ծանոթանալ իր հետ։ Մարիան վազելով գնաց աղջկա մոտ։ Մարիան ծանոթացավ այդ աղջկա հետ, աղջկա անունը Անուկա էր։ Նրանք դարձան մտերիմ ընկերուհիներ։ Մի օր նրանք պայմանավորվեցին ժամը 6:30 գնալ անտառ։ Նրանք իջան բակ, հանդիպեցին և գնացին անտառ։ Ճանապարհին տեսան, որ արդեն գարուն է։ Մարիան և Անուկան շատ ուրախացան, նրանք տեսան, որ ադեն ծաղիկները ծաղկել են, խոտերը կանաչել են և թիթեռները թռչում են, իսկ ծիտիկները երգում են։Անուկան ու Մարիան շատ-շատ ուրախ էին։ Մարիան ու Անուկան շարունակեցին ճանապարհը։ Անուկան ու Մարիան արդեն անտառում էին։ Նրանք տեսան շատ-շատ կենդանիներ՝ նապաստակ, սկյուռիկ, և մորեխ։ Մարիան ու Անուկան շատ էին զարմացել, նրանք նաև տեսել էին անտառում շատ գեղեցիկ ծաղիկներ։ Անուկան ու Մարիան շարունակում էին զբոսնել, , հանկարծ անտառում տեսան գայլ և վազելով վերադարձան տուն։




This image has an empty alt attribute; its file name is spring.jpg
This image has an empty alt attribute; its file name is download-1.jpg

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *