Աշուն

Աշնան օրերը շատ գեղեցիկ են, բայց ցուրտ են և կարճ։ Կռունկները թռչում են տաք երկրներ։ Ծառերից կարմիր և դեղին թերթեր են թափվում, իսկ առվակը առաջվա նման ուրախ չի։ Քամին պտտվում է ամեն տեղ և քշում, օդ է բարձրացնում թափված տերևները, իսկ անձրևը գալիս է, որ մաքրի օդն ու փոշին։

Ասուպներ

Ես իմացա, որ աստղեր չեն ընկնում այլ ընկնում են ասուպները՝ երկնաքարեր։ Դրանք տիեզերական տարածության մեջ շարժվող տարբեր չափի քարեր են, որոնք ձգվելով Երկրի կողմից, շատ մեծ արագությամբ մտնում են մթնոլորտ և այրվում:

Ճամփորդություն դեպի Թեղենիս

Երեկ մենք գնացել էինք արշավի։ Մենք սար բարձրացանք և տեսանք Թեղենիսի վանքը, որը կառուցվել է շատ վաղուց և հիմա մի մասը քանդված է։ Այնտեղ շատ սիրուն էր։ Մենք երգեցինք ընկեր Հասմիկի սովորացրած երգերը։

Եղանակը սառն էր, անտառում ծառերի տերևները կանաչ, կարմիր, դեղին, նարնջագույն էին։ Երբ վերադարձանք ընկեր Ազնիվը մեզ պաղպաղակ հյուրասիրեց։

Ես բալզաթցիների երկրում

Մի օր որոշեցի գնալ բալզաթցիների երկիր։ Երբ տեղ հասա գիշեր էր և ոչ ոք չկար։ Հանկարծ տեսա, որ մարդիկ բարձրացել են ծառերի վրա։ Ես հարցրեցի, թե ինչու են բարձրացել ծառերին։ Նրանք ինձ պատմեցին, որ ուզում են երկնքից աստղեր իջացնեն և իրենց թագավորի համար աստղերով շապիկ սարքեն, որ նա հագնի և դառնա մի մեծ քայլող աստղ։ Ես շատ ծիծաղեցի նրանց պատմթյունը լսելով և որոշեցի ետ վերադառնալ և գործ չունենալ այդ հիմարների հետ։

Հայաստանի անկախություն

Հայաստանը անկախություն է ձեռք բերել 1991 թվականի սեպտեմբերի 21-ին։ Ամեն տարի այդ օրը հայերը մեծ ուրախությամբ նշում են անկախության տոնը, քանի որ դա շատ կարևոր օր է բոլորի համար։ Անկախ Հայաստան նշանակում է ազատ ու ինքնուրույն երկիր, որն ունի իր դրոշը, զինանշանը և օրհներգը։ Այս տարի նշվում է անկախության 30 ամյակը։

Նամակ Արծիվին

Արծիվ ջան խնդրում եմ այնպես անես որ կաքավին ոչ ոք էլ չնեղացնի։ Ես ուզում եմ որ կաքավը նոր բույն ունենա և որ ոչ մի անգամ կաքավը չմոռանա իր երգի բառերը։ Այնպես արա որ կաքավը իր ձագուկների հետ շատ լավ ապրի և նրանց էլ երգել սովորացնի, որ նրանք ուրախ և սիրուն մեծանան։

Երկինք

Երկինքը տարածություն է վերևում որտեղ ապրում են Արևը և լուսինը։ Երբ արևը արձակում է ճառագայթները, իր մեջ կուտակված գազերի շնորհիվ օդը տարբեր գույներ է սատանում և երբ այդ գույները ցրվում են ավելի շատ տարածվում են երկնագույնը, կապույտը և մանուշակագույնը ու երկինքը կապույտ է երևում։ Երբ արևը գնում է երկինքը սևանում է որովետև լուսինը չունի ճառագայթներ։

Իմ ուսուցչուհին

Իմ ուսոցսչուհին շատ լավն է, ես շատ եմ սիրում իմ ուսուցչուհուն:Նրա անունը ընկեր Ազնիվ է:

Իմ դասատուն 26 տարեկան է,նա այս տարի խիստ է լինելու: իմ ուսուցչուհին նիհար է, մենք ընկեր Ազնիվի հետ լողում ենք, պարում ենք, երգում, նկարոում և շատ լավ ժամանակ անցկացնում: Ընկեր Ազնիվ շատ բարի է: -+

Իմ ընտանիքը

Բարև ձեզ, ես Գաբին եմ: Ես 8 տարեկան եմ, գնում եմ դպրոց `3-րդ դասարան: Ես սիրում եմ նկարել, պարել, երգել, հեծանիվ վարել: Իմ եղբայրը 7 տարեկան է: Իմ եղբայրը գնում է կարատեի, նա շատ է է սիրում ընկերների հետ խաղալ: Ես և իմ եղբայրը գնում ենք դպրոց` 3 դասարան: Իմ մայրիկը աշխատում է էկոսեսնսում, իմ մայրիկը 37 տարեկան է, իմ մայրիկը ինձ ամենիչ բացատրում է: Իմ հայրիկը աշխատում է խանութում, իմ հայրիկը շատ լավն է, ես իմ հայրիկին շատ եմ սիրում: Իմ հայրիկ 38 տարեկան է: Իմ տատիկ 60 տարեկան է, իմ տատիկը շատ լավ է կարում, շատ լավ խմորեղեն է պատրաստում: Մենք ընտանիքում միշտ շատ լավ ժամանակ ենք անցկացնում ես իմ ընտանիքը շատ եմ սիրում: