Ճանփորդություն դեպի Կլոճի դոշը

Հունիսի 2-ին մենք և Արևելյան դպրոց 5-րդ և 4-րդ դասարաները գնացել էինք Կլոճի դոշ։ Իսկ դուք գիտե՞ք ինչ է կլոճը, կլոճը՝ գաթա է։ Մենք հաղթահարեցինք բարձունքը, հետո արտասանեցինք և երգեցինք։ Այնուհետև մենք գնացինք եկեղեցի և աղոթեցինք։ Մենք եղանք նաև Սևանա լիճում, այնտեղ մենք խաղացինք, լողացանք և լավ շատ լավ ժամանակ անցկացրեցինք։

Այցելություն Էրեբունի թանգարան-ամրոց

Մենք դասարանով գնացել էինք Էրեբունի թանգարան։Այնտեղ մեզ պատմեցին Էրեբունի թանգարանի և ամրոցի մասին։ Էրեբունի ամրոցը շատ գեղեցիկ էր։ Այն պատմական հուշարձան է, որը գտնվում է Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ Արին բերդ բլրի վրա: Հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին՝ Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ի կողմից:

Թանգարանում մեզ ցույց տվեցին,հին ժամանակվա ամանեղենը։

Շունն ու Կատուն

Այսօր ես իմ դասարանի հետ գնացել եմ թատրոն։ Այնտեղ շատ-շատ հավես էր։ Մենք նայել ենք ՛Շունն ու Կատուն՛ ներկայացումը։ Ներկայացումը շատ ծիծաղելի էր և երաժշտական։ Այնտեղ կաին ավելորդ հերոսներ , օրինակ չղջիկը, ագրռավը։ Ինձ ամենաշատը դուր եկան ագռավները, որոհետև ամենաշատը իրենք էին ծիծաղեցնում։

Անխելք մարդը․ ներկայացում

Երեկ ես գնացել եմ իմ դասարանի հետ <<Անխելք մարդը>> նեկայցմանը։ Մենք դպրոցից շարժվել էնիք 11:30 : Հասել էինք ժամը 12:30 : Իսկ հիմա ես կասեմ ինչ դերասներ կային։ Դերերեը խաղում էին՝ անղելք մարդը, չոր ծառը, գայլը, գեղեցիկ հարուստ աղջիկ, և աստվածը։ Այնտեղ ամեն խաղաղալուց երգում էին։ Շատ-շատ հավես էր, ինձ շատ դուր եկավ։

Ճամփորդություն դեպի Գեղասահքի դպրոց

Այսօր ես իմ դասարանի հետ գնացել եմ Գեղասահքի դպրոց։ Ես առաջին անգամ էի չմուշկ քշում։ Ինձ մոտ ստացվում էր, ես ընկել եմ ընդամենը 5 անգամ։ Վերջում ընկեր Ռոբերտն էլ ընկավ։ Ես չէի վախենում, որովհետև գիտեի, որ դժվար ոչինչ չկա։ Ես սովորեցնում էի իմ դասընկերներին չմուշկ քշել։ Շատ-շատ հավես ժամանակ անցկացրեցինք։

Ճամփորդություն դեպի Սևաբերդ

Այսօր ես իմ դասարանի հետ գնացել եմ Սևաբերդ։ Մենք բարձրացանք սար, որտեղ շատ ձյուն կար։ Ես օգնում էի ընկեր Ազնիվին սար բարձրանալ և տանում էի նաև սահնակը։ Մենք վերջապես հասանք սարի գագաթին և ես ու Մարիյան ձնեմարդ սարքեցինք, ձնագնդիկ խաղացինք։ Ես սարից սահանակով սահում էի և Էմիլին ինձ քշում էր։ Ընկեր Սուսանն էլ էր սահնակով սահում։ Դարեհը դահուկ էր քշում, իսկ Մարտան և Անոուկան թավալ էին գալիս ձյան մեջ։ Մենք շատ-շատ ուրախ օր ունեցանք։