Քիմիա

1* հարցեր

  1. Ի՞նչ է վալենտականությունը։
  2. Ատոմի կառուցվածքին ծանոթանալուց հետո հաստատ մտածեցիր՝ ի՜նչ հա
  3. մերաշխ են «ապրում» ատոմները պարբերական համակարգ «աշխարհում»:
  4. Ինչո՞վ է պայմանավորված տարրի վալենտականությունը։
  5. Տարրի վալենտականությունը պայմանավորված է ատոմի արտաքին շերտի էլեկտրոնների քանակով։
  6. Ի՞նչ տարբերություն կա վալենտականության և օքսիդացման աստիճանի միջև։
  7. Վալենտականությունը ցույց է տալիս, թե ատոմը քանի կապ է առաջացնում, իսկ օքսիդացման աստիճանը՝ ինչ լիցք ունի ատոմը միացության մեջ։
  8. Ինչպե՞ս կարելի է որոշել տարրի վալենտականությունը միացության մեջ    
  9. Տարրի վալենտականությունը կարելի է որոշել՝ օգտագործելով մյուս տարրի հայտնի վալենտականությունը և միացության բանաձևը։
  10. 2*Լրացրու բաց թողնվածը
  11. Թթվածնի վալենտականությունը սովորաբար հավասար է _II__
  12. Ջրածնի վալենտականությունը հավասար է _I__
  13. Ածխածինը կարող է ունենալ _II__ և _IV__ վալենտականություն                       
  14. 3*Որոշիր տարրերի վալենտականությունները

Գտիր տարրերի վալենտականությունները հետևյալ միացություններում․

  1. H₂O

H-I O-II

  1. CO₂

IV

  1. NH₃

III

  1. CaO

II

  1. Al₂O₃

Al-II O-II

4* Կազմիր բանաձևեր

Տրված են տարրերը և դրանց վալենտականությունները․ կազմիր ճիշտ քիմիական բանաձևերը․

  1. Na (I) և Cl (I)

NaCl

  1. Mg (II) և O (II)

MgO

  1. Al (III) և Cl (I)

AlCl₃

  1. C (IV) և O (II)

CO₂

5*  Տրված է միացություն՝ P₂O₅
Եթե թթվածնի վալենտականությունը II է, գտիր X տարրի վալենտականությունը։

P-V

Առողջագիտություն

Օր 1

Նախաճաշ

  • Վարսակի շիլա կաթով
  • 1 բանան
  • 1 խաշած ձու

Միջանկյալ

  • Խնձոր
  • Մի բուռ ընկույզ

Ճաշ

  • Հավի ֆիլե
  • Հնդկաձավար
  • Աղցան (վարունգ, լոլիկ, կանաչի)

Միջանկյալ

  • Մածուն կամ յոգուրտ առանց շատ շաքարի

Ընթրիք

  • Ձվածեղ բանջարեղենով
  • Սև հաց 1 կտոր

Օր 2

Նախաճաշ

  • Պանիր և ամբողջահատիկ հաց
  • Լոլիկ
  • Թեյ կամ կաթ

Միջանկյալ

  • Տանձ

Ճաշ

  • Տնական ոսպով ապուր
  • Թոնրի հաց փոքր կտոր
  • Կաղամբի աղցան

Միջանկյալ

  • Չիր (2-3 հատ ծիրանաչիր կամ սալորաչիր)

Ընթրիք

  • Ձուկ (թխած կամ խաշած)
  • Կարտոֆիլ ջեռոցում
  • Բրոկոլի կամ կանաչ լոբի

Օր 3

Նախաճաշ

  • Յոգուրտ + վարսակ + հատապտուղներ
  • 1 խաշած ձու

Միջանկյալ

  • Բանան

Ճաշ

  • Տավարի միս փոքր չափաբաժին
  • Բրինձ
  • Գազարով աղցան

Միջանկյալ

  • Կաթ կամ մածուն

Ընթրիք

  • Կաթնաշոռ մեղրով
  • Մրգեր

Օր 4

Նախաճաշ

  • Տնական բլիթներ (ոչ շատ յուղով)
  • Մեղր կամ մրգեր
  • Կաթ

Միջանկյալ

  • Խնձոր կամ նարինջ

Ճաշ

  • Հավով ապուր
  • Հնդկաձավար կամ մակարոն ամբողջահատիկ

Միջանկյալ

  • Ընկույզ և չամիչ

Ընթրիք

  • Թունա կամ պանիրով աղցան
  • Սև հաց

Օր 5

Նախաճաշ

  • Ձվածեղ պանրով
  • Վարունգ/լոլիկ
  • Հաց ամբողջահատիկ

Միջանկյալ

  • Մրգային սմուզի

Ճաշ

  • Լոբով կամ սիսեռով ուտեստ
  • Բրինձ կամ բլղուր
  • Աղցան

Միջանկյալ

  • Յոգուրտ

Ընթրիք

  • Թխած հավ
  • Բանջարեղեն ջեռոցում

Վիլյամ Սարոյան, Դավադրությունը, 7-րդ դասարան

Դավադրությունը կայանում էր հետևյալում. L փողոցի տղաները պետք է երեք ոտնաչափ խորությամբ, վեց ոտնաչափ երկարությամբ և երեք ոտնաչափ լայնությամբ մի փոս փորեին Կազակյանի դատարկ հողամասի միջով անցնող ամենակարճ ճանապարհի հենց մեջտեղում, որն սկսվում էր M փողոցից և հասնում մինչև L և M փողոցների միջև ընկած նրբանցքը:

Նրանք փոս պետք է փորեին կեսգիշերին, երբ շրջակայքում բոլորն արդեն վաղուց քնած են լինում, այնպես որ Աբգար Փոփքորնը, ինչպես նրան կոչում էին, որն առավոտյան առաջինն էր այդ ճանապարհով գալիս, ոչինչ չնկատեր:
Նրանք փոսը պետք է ծածկեին ձողիկներով, թերթերով և հողով:
Առավոտյան ժամը հինգն անց կեսին նրանք պետք է թաքնվեին Կազակյանի տան հետևում և նայեին, թե Աբգար Փոփքորնը ինչպես է ընկնում փոսի մեջ:
L փողոցի տղաներն էին Շիմշամյան եղբայրները՝ Հուսիկը և Ջազիրեն, որոնց կոչում էին Ֆասի և Ջազ, Մելքոնյան եղբայրները՝ Արսենը և Արտաշը, Չաղ Քիշմիշը, Շագ Բարեկոմյանը, Հայկ կամ Այք Արծրունին և Ջորջ Վրեժը: Սակայն դավադրության գաղափարը պատկանում էր Ֆասի և Ջազ Շիմշամյան եղբայրներին: L փողոցի վրայի նրանց տան բակը նայում էր ուղիղ Աբգար Փոփքորնի տան բակին՝ M փողոցի վրա: Եվ ահա, նրանց ճտերից երկուսը անցել էին փողոցն ու մտել Աբգար Փոփքորնի այգին, այդպիսով գերի ընկնելով նրան, թեև Աբգար Փոփքորն այդ հերքում էր, տղաներն էլ հիմա ուզում էին նրա հետ հաշիվ մաքրել: “L” փողոցի մյուս տղաները ճտերի պատմությունը չգիտեին, նրանց պարզապես դուր էր գալիս Աբգար Փոփքորնի համար փոս փորելու միտքը, այնպես որ նրանք փորեցին այդ փոսը, ծածկեցին ճիշտ այնպես, ինչպես նախատեսված էր և առավոտյան ժամը հինգն անց կեսին բոլորով հավաքվեցին Կազակյանի տան հետևում: Աբգար Փոփքորնը “M” փողոցի իր տնից դուրս է գալիս ուղիղ վեցին տասնհինգ պակաս և քաղաք գնալիս միշտ անցնում էր Կազակյանի հողամասի ամենակարճ ճանապարհով, և տղաները վստահ էին, որ մի քանի րոպեից շատ արտասովոր բան են տեսնելու:
Ժամը վեցից քսան պակաս, “M” փողոցից հայտնվեց մի պստիկ կին և կարճ ճանապարհը բռնած քայլեց դեպի ծածկված փոսը: “L” փողոցի տղաները նման բան բոլորովին չէին նախատեսել, իսկ կինն այնքան հանկարծակի հայտնվեց և այնպիսի արագությամբ էր մոտենում թակարդին, որ բոլորը պապանձվել մնացել էին:
Վերջապես Չաղ Քիշմիշն ասաց Ֆասի Շիմշամյանին.
-Կարծես քո մայրն է, Ֆասի:
-Չէ, ասաց Ֆասին, — իմ մայրը տանն է, հաց է թխում:
-Ջազ, քո մայրը չէ, — ասաց Չաղ Քիշմիշը Ֆասիի եղբորը:
-Նա է, — ասաց Ջազ Շիմշյանը, — տեսնես ինչ է անում “M” փողոցում:
-Ջազի և Ֆասիի մայրն է, — իրար ասացին “L” փողոցի տղաները:
-Ինչ է, հիմա չեք զգուշացնելու, — ասաց Հայկ Արծրունին:
-Ոնց զգուշացնեմ, — ասաց Ֆասին, — նա ինձ կսպանի:
-Պետք է կանգնեցնենք նրան, ասաց Վրեժը:
— Ձեզնից մեկնումեկը պետք է նրան կանգնեցնի: Հո չեք թողնելու ձեր մայրը փոսն ընկնի:
-Հիմա արդեն շատ ուշ է, — ասաց Ֆասի Շիմշամյանը:
“L” փողոցի տղաները շունչները պահած նայում էին, թե ինչպես տիկին Շոքի Շիմշամյանը պիտի ընկնի փոսի մեջ, որ իրենք փորել էին Աբգար Փոփքորնի համար:
Կնոջը մնացել էր ընդամենը երկու-երեք քայլ անել:
Նրանք տեսան, ինչպես նրա ձախ ոտքը դիպավ իրենց սարքած կեղծ ծածկին, որից հետո կինն ամբողջ մարմնով թեքվեց առաջ ու ընկավ փոսը:
Նրանք մի բարձր ճիչ լսեցին:
Ծուղակն, իրոք որ ,հիանալի էր սարքված ու թաքցրած, ու լավ էլ գործեց:
Կնոջ անհետանալուց հետո “L” փողոցի տղաները շրջվեցին ու փախան:
Նրանք վազեցին, Սան Բենիտո փողոցով ուղիղ դեպի Հարավ-խաղաղօվկիանոսյան երկաթուղագիծը, այնտեղից էլ դեպի Չինական թաղամաս, և միայն Չոնգ Ջանի խանութի մոտ վերջապես կանգ առան, որ մտածեն ու քննարկեն կատարվածը:
-Պայմանավորվեցին, որ իրենց կազմակերպության անդամներից և ոչ մեկը չպետք է խոստովանի, թե որտեղից է հայտնվել այդ փոսը և դրանով էլ գործը համարեցին վերջացած:
-Տիկին Շիմշամյանը լուրջ վնասվածքներ չէր ստացել, բայց այնուամենայնիվ, մի շաբաթ պառկեց:
-Բայց փոսը այդպես էլ մի քանի տարի մնաց Կազակյանի հողամասում և վերջապես լցվեց պարոն Կազակյանի տան աղբով:
-Ամեն առավոտ, վեցից տասնհինգ պակաս, քաղաք գնալիս, Աբգար Փոփքորնը նայում էր այդ փոսին:
Այն հաճելի փոփոխություն էր մտցրել նրա ճանապարհի ձանձրալի միօրինակության մեջ:


Առաջադրանք՝ ինքդ կազմիր հարցեր պատմվածքի վերաբերյալ:

Ինչո՞ւ էր պատմվածքի դեպքը ցավալի։
Որովհետև տղաների պատրաստած թակարդը վնասեց անմեղ մարդու։

Ի՞նչ է սովորեցնում պատմվածքը։
Պատմվածքը սովորեցնում է որ պետք է մտածել մեր արարքների հետևանքների մասին։

2025-2026 ուս. Տարվա կինո ֆոտո ընտրությամբ գործողությամբ հաշվետվություն

Այս տարի ես ընտրությունը որոշեցի ընտրել կինո, ֆոտո քանի որ շատ եմ հետաքրքրված ստեղծագործական աշխատանքներով։ Ես 2026թ ընտրեցի կինո ֆոտո։ Մենք գնացել էինք շատ հավես վայրեր, նկարել ենք շատ հավես նկարներ, շատ լավ ժամակ ենք անցկացրել և ես չեմ փոշմանել, որ ընտրել եմ կինո ֆոտո։ Մենք նկարել ենք այս թեմաներով` գունային կամպազիցիիա,  Հ.Ա.Թ-ի ցայտաղբյուրները, բնապատկերներ, քաղաքային բնապատկերներ, տեքստերի հավաքագրում,  իմ էմոցիյաները և, գարուն, արտացոլանքներ, լուս ու ստվեր պատկերներ և երկրաչափական պատկերներ։

Դասարանական աշխատանք

  1. Կաթնասունների մարմինը սովորաբար բաժանվում է
    ա) գլխի, կրծքի, որովայնի
    բ) գլխի, պարանոցի, իրանի, վերջույթների
    գ) գլխի և իրանի
    դ) գլխի, պոչի և թևերի
  2. Կաթնասունների մաշկը ծածկված է
    ա) թեփուկներով
    բ) փետուրներով
    գ) մազածածկով
    դ) խեցիով
  3. Կաթնասունների վերջույթները հիմնականում տեղադրված են
    ա) մարմնի կողքերին
    բ) մարմնի տակ
    գ) գլխի մոտ
    դ) պոչի հատվածում
  4. Կաթնասունների արտաքին ականջը կոչվում է
    ա) ականջախեցի
    բ) թմբկաթաղանթ
    գ) լսողական անցք
    դ) խխունջ
  5. Կաթնասունների մաշկում գտնվում են
    ա) միայն քրտնագեղձեր
    բ) միայն ճարպագեղձեր
    գ) քրտնագեղձեր, ճարպագեղձեր և կաթնագեղձեր
    դ) միայն կաթնագեղձեր
  6. Կաթնասունների մարմնի ջերմությունը
    ա) կախված է արտաքին միջավայրից
    բ) մշտական է
    գ) միշտ ցածր է
    դ) միշտ բարձր է
  7. Կաթնասունների բերանում սովորաբար կան
    ա) միատեսակ ատամներ
    բ) տարբեր ձևի և տարբեր գործառույթի ատամներ
    գ) ատամներ չկան
    դ) միայն կտրիչներ
  8. Կաթնասունների մազածածկի հիմնական նշանակություններից մեկն է
    ա) թռչելը
    բ) մարմնի ջերմության պահպանումը
    գ) ջրում լողալը
    դ) սնունդը մանրացնելը
  9. Կաթնասունների վերջույթների մատների վրա կարող են լինել
    ա) եղունգներ, ճանկեր կամ սմբակներ
    բ) միայն թաղանթներ
    գ) միայն ճանկեր
    դ) միայն սմբակներ
  10. Ո՞ր հատկանիշն է բնորոշ կաթնասուններին
    ա) մարմինը ծածկված է փետուրներով
    բ) շնչում են միայն մաշկով
    գ) ձագերին կերակրում են կաթով
    դ) ունեն խռիկներ

Հարցեր

Հիմնական գաղափարներ
ա. Ներկայացրո՛ւ։ Ինչ­պե­՞ս ար­մա­տա­վոր­վեց ա­վա­տա­տի­րու­թյո­ւնն Ար­շա­կու­նյաց Հայաս­տա­նո­ւմ։

Այն արմատավորվեց հողի սեփականության ձևի փոփոխությամբ։ Թագավորի կողմից տրված պարգևական հողերը աստիճանաբար դարձան ժառանգական։ Ձևավորվեց նախարարական համակարգը, որտեղ յուրաքանչյուր տոհմ ուներ իր սեփական տիրույթը, զորքը և տոհմական զինանշանը։


բ. Բա­ցատ­րի­՛ր։ Ին­չո­՞վ էր պայ­մա­նա­վոր­ված թա­գա­վո­րա­կան իշ­խա­նու­թյան թու­լա­ցու­մը
ա­վա­տա­տի­րու­թյան ձևա­վոր­ման ըն­թաց­քո­ւմ։

ուլացումը պայմանավորված էր խոշոր նախարարների տնտեսական և ռազմական հզորացմամբ։ Ունենալով սեփական զորք և ժառանգական հողեր՝ նախարարները դարձան ինքնուրույն և սկսեցին հաճախ չենթարկվել կենտրոնական իշխանությանը փորձելով պաշտպանել իրենց մասնավոր շահերը։


գ. Հիմա­վո­րի­՛ր։ Ին­չո­՞ւ Հռո­մը չհան­դո­ւր­ժեց Պապ ար­քայի ձեռ­նար­կած վե­րա­փո­խու­թյո­ւն­նե­րը և
կազ­մա­կեր­պեց նրա սպա­նու­թյու­նը։

Հռոմը չէր ցանկանում տեսնել հզոր և անկախ Հայաստան։ Պապը կրճատեց եկեղեցական հողերը, հզորացրեց բանակը և հայոց եկեղեցին անկախացրեց կայսերական ազդեցությունից։ Տեսնելով, որ Պապը վարում է ինքնուրույն քաղաքականություն և չի դառնում Հռոմի կույր գործիքը՝ կայսրությունը դավադրաբար սպանեց նրան։

Հայոց լեզու

Մայիսի 11-ին

5.Բերված բառազույգերը, բացի մեկից, կազմվել են որոշակի օրինաչափությամբ: Ո՞րը չի համապատասխանում օրինաչափությանը:
Ա. ավել-պակաս

Բ. պստիկ-մստիկ
Գ. թելիկ-մելիկ
Դ. ծուռտիկ-մուռտիկ
Ե. չալիկ-մալիկ
Զ. պարապ-սարապ

6.Տրված բառակապակցություններից ո՞րը կարող է գործածվել «փոքրիկ» իմաստով:
Ա. մի ձեռք Բ. մի մատ Գ. մի աչք Դ. մի հոնք Ե. մի վիզ։

7․ Ա և Բ շարքերից առած-ասացվածքների համապատասխան մասերն ընտրի՛ր և իրար միացրո՛ւ:

Ա) շարք

1. Ալյուրը մենք մաղեցինք ․․․

2. Գելն ամպ օր կուզե ․․․

3. Շները կռվեցին ․․․

4. Հացի պակասից մարմինն է մեռնում ․․․

5. Գիտունի հետ քա՛ր քաշիր ․․․

6. Ո՛չ փշից խաղող կքաղվի ․․․

7. Հասկացողին մին ասա ․․․

Բ) շարք

1․․․ գրքի պակասից՝ հոգին։

2․․․ փախլավան ուրիշը կերավ։

3…գողը՝ ․․․ մութ գիշեր։

4․․․ չհասկացողին՝ հազար ու մին։

5․․․ ո՛չ տատասկից՝ թուզ։

6․․․ անգետի հետ փլավ մի՛ ուտիր։

7․․․ անցորդի գործը հաջողվեց։

Ալյուրը մենք մաղեցինք փախլավան ուրիշը կերավ։

Գելն ամպ օր կուզե գողը՝ ․․․ մութ գիշեր։

Շները կռվեցին, անցորդի գործը հաջողվեց։

Հացի պակասից մարմինն է մեռնում, գրքի պակասից՝ հոգին:

Գիտունի հետ քա՛ր քաշիր, անգետի հետ փլավ մի՛ ուտիր:

Ո՛չ փշից խաղող կքաղվի, ո՛չ տատասկից՝ թուզ:

Հասկացողին մին ասա, չհասկացողին՝ հազար ու մին:

4.Բառաշարքում առանձնացնել հոմանիշների 6 զույգ;

1.Անարդար, դաժան, անամոթ, զուսպ, չափավոր, աներկյուղ, թավ, կողմնապահ, խիտ, անպատկառ, անվեհեր, անողորմ:

Անարդար – կողմնապահ

Դաժան – անողորմ

Անամոթ – անպատկառ

Զուսպ – չափավոր

Աներկյուղ – անվեհեր

Թավ – խիտ


2. Ողորմելի, բիլ, ժիր, վեհ, ճերմակ, խեղճ, մեծատուն, հարուստ, առույգ, կապույտ, վսեմ, ձյունաթույր:

Ողորմելի – խեղճ

Բիլ – կապույտ

Ժիր – առույգ

Վեհ – վսեմ

Ճերմակ – ձյունաթույր

Մեծատուն – հարուստ


3. Անկայուն,  հակիրճ, ստոր, համառոտ, գեր, տաղտկալի, երերուն, բիրտ, ձանձրալի, մարմնեղ, կոպիտ, տմարդի:

Անկայուն – երերուն

Հակիրճ – համառոտ

Ստոր – տմարդի

Գեր – մարմնեղ

Տաղտկալի – ձանձրալի

Բիրտ – կոպիտ

5.Վերականգնի՛ր տեքստը՝ նախադասությունները վերադասավորելով։
1.Այդպես, Ալեքսանդրը բացեց գաղտնիքը, թե ինչ պետք է անի կառավարիչը, որ նրա ժողովրդի ոգին չկոտրվի դժվար ժամանակներում: 2.Անջուր անապատում, երբ զորաբանակը մեռնում էր ծարավից, Ալեքսանդրին լիքը սաղավարտ ջուր բերեցին: 3. Նա ասաց. «Եթե միայնակ խմեմ, ռազմիկներիս ոգին կկոտրվի»: 4. Բայց արքան հրաժարվեց:

Անջուր անապատում, երբ զորաբանակը մեռնում էր ծարավից, Ալեքսանդրին լիքը սաղավարտ ջուր բերեցին: Բայց արքան հրաժարվեց: Նա ասաց. «Եթե միայնակ խմեմ, ռազմիկներիս ոգին կկոտրվի»: Այդպես, Ալեքսանդրը բացեց գաղտնիքը, թե ինչ պետք է անի կառավարիչը, որ նրա ժողովրդի ոգին չկոտրվի դժվար ժամանակներում:»

Գտիր սխալները տրված նախադասությունների մեջ և ուղղիր։

  1. Դասական արվեստը միշտ ունի իր հետևորդներին։-հետևորդները։
  2. Մի՛ անհանգստացիր, ես վարձահատույց կլինեմ քեզանից։-քեզ
  3. Տան շեմում միայնակ կանգնած էր Մարանը։-Մարան
  4. Բոլորս երախտապարտ էինք նրանից իր  անգնահատելի ծառայության համար։-նրան
  5. Նա իր կարիքներին բավարարելու համար պատրաստ էր ամեն ինչի։-կարիքները
  6. Ներկաներից մի մասը խիստ զարմացած էր։-զարմացած էին։
  7. Էրենբուրգը երկար ու հիացած նայում էր Սարյանի նկարների վրա։-նկարներին։
  8. Մուշեղ բերդակալը ավելորդ համարեց կանանց զրույցներին մասնակցելու։-մասնակցելը։
  9. Արածդ սխալներիդ համար պիտի ներողություն խնդրես հորդ։-հորիցդ։
  10. Ծեր արծվի նման բաց արեց աչքը ու իրեն դիմաց տեսավ դժխեմ մահը։-բացեց, իր դիմաց

Սննդակարգ

Սննդակարգը (դիետա) մարդու (հաճախ` հիվանդի) սննդի հատուկ մշակված օրաբաժին և ռեժիմ է, որը բնորոշվում է սննդանյութերի որոշակի բաղադրությամբ, խոհարարական մշակման առանձնահատկություններով, սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի, վիտամինների, հանքային աղերի որակական և քանակական կազմով: Սննդակարգի հիմքում ընկած է սննդանյութերով մարդու օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջների բավարարումը: Սննդակարգ նշանակելիս հաշվի են առնվում հիվանդության բնույթը, կլինիկական ընթացքը, ախտաբանաանատոմիական և ֆերմենտային խանգարումները: Սննդակարգը նշանակում են բուժման եղանակներին զուգահեռ: Որոշակի քանակական և որակական հարաբերակցությամբ սննդի ընդունումը հարմարեցվում է որոշակի ժամերի: Առավել տարածված են խոցային հիվանդությունների, լեղապարկի, հաստ աղու բորբոքումների, ճարպակալման, շաքարախտի և այլ հիվանդությունների սննդակարգերը: Յուրաքանչյուր սննդակարգ, կախված հիվանդության շրջանից և փուլից, ունի հաջորդաբար կիրառվող մի քանի տարբերակ: Անհատական ցուցանիշների հիման վրա, որպես կանոն, նշանակվում են կարճ ժամկետով (1–2 օր) բեռնաթափման օրեր: Առավել տարածված են տվյալ օրն օգտագործվող մթերքի՝ մսի, ձկան, բանջարեղենի, մրգի անվանմանը համապատասխանող բեռնաթափման օրերը: Ժամանակակից պայմաններում ճարպակալման դեմ կիրառվող բազմաթիվ գրավիչ, գովազդային անվանումներով սննդակարգերից շատերը չունեն բժշկական, գիտական հիմնավորում, ուստի անհատական սննդակարգի ընտրությունը պետք է կատարի բժիշկը, հակառակ դեպքում այնկարող է վնասակար լինել օրգանիզմի համար:

Սննդամթերքի կալորիաներ

Առողջ սնունդ, դերը և նշանակությունը,

սննդամթերքի կալորիաներ

—  սննդակարգի կանոնները

նորմալ քաշ

—  սննդային անառողջ սովորություններ

—  սննդային անվտանգությունը ուսումնական ճամփորդությունների ժամանակ:

առաջադրանքներ

  1. դիցուկ. օրվա ձեր ծախսը կազմում է 2500 կկալ. օգտագործելով  բլոգում դրված սննդամթերքի կալորիաներ նյութի աղյուսակը  կազմեք մի ճաշացանկ,որի էներգետիկ արժեք բավարարի ձեր օրեկան պահանջին; Համեմատեք ձեր օրեկան սննդացանկի հետ ինչ հետևություններ կարող եք անել, բավարար թե ավել է ձեր սննդացանկը
  2. չափեք ձեր հասակը և քաշը, համաձայն նորմալ քաշ նյութում տրված բանաձևի հաշվեք ձեր հասակ քաշ հարաբերությունը. արեք հետևություն
  3. ինչ սննդային անառողջ սովորություններ ունի ժամանակակից մարդը, դուք ,
  4. թվարկեք   ուսումնական ճամփորդությունների ժամանակ թույլատրելի և ոչ ցանկալի մթերքների ցանկը

նյութը տեղադրեք ձեր բլոգում

Կենսաբանություն

  1. Թռչունների բեղմնավորումը տեղի է ունենում՝
    ա) Արտաքին միջավայրում
    բ) Ներքին ձևով
    գ) Ջրում
    դ) Օդում
  2. Թռչունների ձուն ունի՝
    ա) Փափուկ պատյան
    բ) Կոշտ կրաքարային պատյան
    գ) Ջրային թաղանթ
    դ) Թափանցիկ պատյան
  3. Ի՞նչ գործառույթ ունի ձվի կճեպը։
    ա) Սնում է սաղմը
    բ) Պաշտպանում է սաղմը
    գ) Տաքացնում է սաղմը
    դ) Շնչառություն ապահովում է ամբողջությամբ
  4. Ձվի սպիտակուցը (ալբումինը) կատարում է՝
    ա) Շարժման ֆունկցիա
    բ) Պաշտպանական և սնուցող ֆունկցիա
    գ) Միայն պաշտպանական
    դ) Միայն շնչառական
  5. Դեղնուցը հանդիսանում է՝
    ա) Ջրի աղբյուր
    բ) Օդի պաշար
    գ) Սաղմի սննդանյութերի հիմնական պաշար
    դ) Պաշտպանական շերտ
  6. Որտե՞ղ է զարգանում թռչնի սաղմը։
    ա) Մոր օրգանիզմում
    բ) Ձվի ներսում
    գ) Ջրում
    դ) Բնում, առանց ձվի
  7. Ի՞նչ է ինկուբացիան (թխսելը)։
    ա) Ձվի տեղափոխում
    բ) Ձվի տաքացում սաղմի զարգացման համար
    գ) Սնունդ որոնել
    դ) Թռչել սովորել
  8. Ո՞րն է օդախորշի դերը ձվի մեջ։
    ա) Սնում է սաղմը
    բ) Պաշտպանում է կճեպը
    գ) Ապահովում է օդի պաշար սաղմի համար
    դ) Շարժում է սաղմը
  9. Սաղմի զարգացումը ձվի մեջ ավարտվում է՝
    ա) Թռչնի մեծանալուց հետո
    բ) Ձվի դրվելու պահին
    գ) Ձվից դուրս գալով
    դ) Թխսելու սկզբում
  10. Թռչունների զարգացման տիպը՝
    ա) Անուղղակի զարգացում
    բ) Ուղղակի զարգացում
    գ) Մետամորֆոզով զարգացում
    դ) Վերափոխմամբ զարգացում

Թռչունների բեղմնավորումը տեղի է ունենում՝
բ) Ներքին ձևով Թռչունների ձուն ունի՝
բ) Կոշտ կրաքարային պատյան Ի՞նչ գործառույթ ունի ձվի կճեպը։
բ) Պաշտպանում է սաղմը Ձվի սպիտակուցը (ալբումինը) կատարում է՝
բ) Պաշտպանական և սնուցող ֆունկցիա Դեղնուցը հանդիսանում է՝
գ) Սաղմի սննդանյութերի հիմնական պաշար Որտե՞ղ է զարգանում թռչնի սաղմը։
բ) Ձվի ներսում Ի՞նչ է ինկուբացիան (թխսելը)։
բ) Ձվի տաքացում սաղմի զարգացման համար Ո՞րն է օդախորշի դերը ձվի մեջ։
գ) Ապահովում է օդի պաշար սաղմի համար Սաղմի զարգացումը ձվի մեջ ավարտվում է՝
գ) Ձվից դուրս գալով Թռչունների զարգացման տիպը՝
բ) Ուղղակի զարգացում