Լավ է կույր աչքով, քան կույր մտքով

1.Հորինի՛ր պատմություն «Լավ է կույր աչքով, քան կույր մտքով․․․» վերնագրով։ Կարող ես նաև իրական պատմութուն պատմել։

Երկու եղբայր են լինում, մեկն աշխատասեր և համեստ, մյուսն ամբողջ օրը ոչինչ չի անում։ Նրանք մի կով են ունենում, որից կաթ են ստանում, պանիր պատրաստում, վաճառում և այդ գումարով պահում իրենց ծեր ծնողներին։ Մի օր մեծ եղբայրը դաշտից հոգնած տուն է գալիս, հիվանդանում ու անկողին ընկնում։ Քանի որ տանը էլ աշխատող չկար, փոքր եղբայրը որոշում է վաճառել կովին և ստացված գումարով ընկերների հետ քեֆ է անել, իսկ տանն ասում է, որ կովը սատկել է։ Նա մտքում մտածում է, որ մեծ եղբայրը հաստատ գումար ունի պահած և իրեն այդ մասին ոչինչ չի ասում։ Իրականում դա լինում է նրանց ապրուստի միակ միջոցը և շուտով ծեր ծնողները ու հիվանդ եղբայրը սովից մահանում են։ Ծույլ, եսասեր և կասկածամիտ տղան անգամ նրանց մահից հետո էլ չի փոխվում և մտածում է, որ ամեն ինչում մեղավոր է մեծ եղբայրը, որը շատ փող ուներ կուտակած, բայց այդպես էլ իրեն չասաց դրանց տեղը։

2․ Կարդա՛ առակներ այս հղումով: Ընտրի՛ր առակներից մեկ-երկուսը, տեղադրի՛ր բլոգումդ, դասարամում ներկայացրո՛ւ ընկերներիդ։ Հիմնավորի՛ր ընտրությունդ։

Հանդիպեցին մի անգամ նապաստակները և սկսեցին դժգոհել իրենց կյանքից.

-Մարդկանց, շների, արծիվների և ուրիշ գազանների պատճառով ենք վերանում: Ավելի լավ է միանգամից մահանալ, քան վախի մեջ ապրել և տանջվել, եկե’ք մեզ խեղդենք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *