Փախլավայի մասին

Փախլավան բազմաշերտ աղանդեր է, որ պատրաստվում է թղթի բարակություն ունեցող խմորաշերտերից, որոնք պատում են յուղով և տեղավորում թավայի մեջ։ Աղացած կամ մանր կտրտած ընկույզը լցնում են խմորի շերտերի միջև, որոնք մինչ այդ թխում են և ներծծում շաքարավազի և կիտրոնի հյութի՝ համեմունքներով և վարդագույն ջրով օշարակը։ Կան մարզեր որտեղ օշարակի փոխարեն հալված մեղր է օգտագործվում։

Փախլավան լայնորեն տարածված է Մերձավոր Արևելքի ժողովուրդների խոհանոցում, ամենից շատ՝ հայկական,արաբական։ Փախլավան պատրաստում են նաև հույներն ու բուլղարացիները։ Ամեն ազգ այն պատրաստում է իր բաղադրատոմսով։ Հայաստանում փախլավայի հայրենի քաղաքն է համարվում Գավառը։

Հայկական փախլավայի բաղադրատոմս

Անհրաժեշտ բաղադրիչներ՝

յուղ – 350 գր․

թթվասեր – 300 գր․

ձվի դեղնուց – 4 հատ

ձվի սպիտակուց – 4 հատ

ալյուր – 800 գր․

սոդա – 1 թ/գդ

շաքարավազ – 2,5 ճ/գդ

ընկույզ – 400 գր․

մեղր – 2 ճ/գդ

Պատրաստման եղանակը՝

Ալյուրը յուղի հետ լավ խառնել, ավելացնել 3 ձվի դեղնուցը, թթվասերն ու սոդան, խմոր հունցել, գնդել եւ 1 ժամով տեղափոխել սառնարան:

Խմորը հանել սառնարանից, բաժանել 8 գնդերի: Պատրաստել միջուկը: Ընկույզները մանրացնել, վրան լցնել 4 ձվի սպիտակուցներն ու շաքարավազը եւ լավ խառնել: Գնդերն ալյուր ցանած սեղանի վրա լավ գրտնակել:

Յուղապատ տապակի մեջ դնել խմորներն ու յուրաքանչյուրի արանքում միջուկ լցնել: Վերջին շերտի վրա միջուկ չլցնել: Քսել ձվի դեղնուցը, դանակով կտրատել։ Ցանկալի է զարդարել ընկույզներով: Փախլավան տեղափոխել նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցը։ Թխել 45-50 րոպե:

Պատրաստ լինելուց 5-10 րոպե առաջ ջեռոցից հանել, վրան լցնել յուղի եւ մեղրի խառնուրդը, ապա կրկին տեղափոխել ջեռոց:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *