Ձմեռային հեքիաթ

Մի օր ես ու իմ ընկերուհին՝ Էմիլին, իջել էինք դուրս ձնագնդիկ խաղալու։ Մենք մի ձնեմարդուկ սարքեցինք, հետո ացավ մի հինգ րոպե և ձնեմարդը սկսեց խոսել, հետո կարողացավ շարժվել։Ձնեմարդը շարժվում էր ինչպես մարդը։ Ես ու Էմիլին շատ-շատ վախեցանք և զարմացանք։ Ձնեմարդը մեզ էր մոտենում, իսկ ես ու Էմիլին փախչում էինք նրանից։ Ձնեմարդը վազում էր մեր հետևից և խնդրում, որ չփախչենք և խաղաղնք իր հետ։ Ես ու Էմիլին հավատացինք և գնացինք նրա հետ խաղալու և շատ ուրախացանք, բայց հետո մայրիկը կանչեց տուն, որ տաքանանք և հաց ուտենք։ Երբ հաց ուտելուց հետո մենք նորից իջանք դուրս, տեսանք, որ ձնեմարդը հալվեր էր ու շատ-շատ տխրեցինք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *