Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է․․․

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը

Աշնան քամուն են ծափահարում:

Քամին է այս ծով գանձերի տերը,

Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Հարցեր և առաջադրանքներ

1․ Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը.

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում:

Պատկերացնում եմ, թե աշանան քամուց ինչպես են թռչում ծիտիկները, ինչպես են ճոճվում ծառերը և փրփրում առուն ու ջրվեժը ։

  1. Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:

Ինձ դուր է գալիս այն պատկերը, որտեղ բոլորը ծափահարություններով դիմավորում են քամուն և աշնան գալուստը։

3.Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ “գույն” կա:/

Բանաստեղտությանն աչքի է ընկնում և գույնով, և ձայնով, և շարժումով, քանի որ պատկերված են աշնան գույները, քամու ձայնը և ջրերի հոսքն ու տերևա թափը։

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *