Ինքնաստուգում(5-րդ դասարան)18.04.2024

  1. Կարդա՛ տեքստը, լրացրո՛ւ բաց թողած տառերը:

Վաղուց, շատ վաղուց մի մարդ էր ապրում: Նա աշխարհի ամենաբարի մարդն էր: Հենց լույսը բացվում էր, վերցնում էր իր սրինգն ու շրջում գյուղից գյուղ, քաղաքից քաղաք: Նա իր սրինգի քաղցր մեղեդիներով մխիթարում էր  վշտացածներին, բժշկում հիվանդներին: Երբ լսում էին նրա նվագը, թշնամիները հաշտվում էին, խոսում սիրո և եղբայրության մասին:
Մի անգամ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով: Հանկարծ շատ մոտիկից լսվեց գայլերի ոռնոցը, մի քիչ հետո խավարի մեջ պսպղացին նրանց աչքերը: Մարդը մի պահ քարացավ, բայց իսկույն սթափվեց, ձեռքն առավ սրինգն ու սկսեց նվագել: Հնչեց կախարդական մեղեդին, և գայլերը նստեցին գետնին, գլուխները դրեցին առջևի թաթերի վրա ու կարծես քարացան:

2. Բնութագրի՛ր այս պատմության մարդուն՝ պատմելով նրա կատարած գործերի մասին: Մարդը շատ բարի էր և երբ նա վերցնում էր սրինգը , բոլորը թշնամիները բարիշում են և սկսում են խոսել սիրո և եղբայրության մասին։ Մարդը նաև իր սրինգով կենդանիներին քանացնում էր։

3. Մարդն ինչպե՞ս փրկվեց գայլերից: Մարդը փրկվել է գայլից իր սրինգով, որովհետև երբ նա նվագում էր,բոլոր կենդանիները հանգստանում էին և քնում։

4. Վերնագրի՛ր տեքստը:<< Մարդը և իր սրինգը>>։

5. Կազմի՛ր նոր բառեր  աշխարհ, ճանապարհ բառերով: Ճանապարհորդ,աշխարհագրագետ։

6. Դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով, թե յուրաքանչյուրն ինչ խոսքի մաս է:

Ամենաբարի-ածական
Սրինգն-գոյական
Նա-դերանուն
Քաղցր-ածական
Մխիթարում էր- բայ

Անտառ- գոյական
Սթափվել-բայ
Կախարդական-Ածական

7. Համառոտի՛ր նախադասությունը՝
Նա իր սրինգի
 քաղցր մեղեդիներով մխիթարում էր վշտացածներին:

Նա մխիթարում էր։

8. Գտիր տրված նախադասության ենթական և ստորոգյալը՝

Մի անգամ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով:

4. Հետևյալ բառերի հոմանիշները գրի՛ր՝ մխիթարել, պսպղալ, թշնամի:

Մխիթարել-սփոփել
Պսպղալ-փայլփլել
Թշնամի-ոսոխ

5. Տրված թվերը գրի՛ր բառերով՝ 2099, 37, 45, 766, 84:

Երկու հազար իննուսնինը, երեսունյոթ, քառասունհինգ, յոթ հարյուր վաթսունվեց, ութսունչորս։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *