Արձաններ

Կոմիտաս արձան

  1. 1969 թվականին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մերձակա պուրակում դրվեց հայ մեծանուն կոմպոզիտոր Կոմիտասի հուշարձանի կառուցման մասին հուշաքար։

Կոմիտասի արձանի բացումը տեղի է ունեցել 1988 թվականին հունվարի 8-ին նրա անունը կրող կոնսերվատորիայի մերձակա պուրակում[1]։

Կոմիտասի կերպարը թանկ ու հարազատ մնաց Հարությունյանին իր ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում։ Տարբեր տարիներին նա անդրադարձել է Կոմիտասին։ Սա մեծ երգահանին նվիրված Ա. Հարությունյանի վերջին աշխատանքն է[2]։

Մեսրոպ Մաշտոց արձան

2. Հայոց գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի արձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1962 թվականի մայիսի 26-ին Մաշտոցի ծննդյան 1600-ամյակի տոնակատարությունների օրերին[2]։

Խաչատու Աբովյան արձան

3. Հայ մեծ գրող, լուսավորիչ Խաչատուր Աբովյանի անհետացման 60-ամյակի կապակցությամբ 1908 թվականին որոշվում է Երևանում հուշարձան կանգնեցնել։ Գործը պետք է իրականացներ Բաքվի Հայոց կուլտուրական միությունը։ Արձանը կառուցելու համար անհրաժեշտ գումարը՝ 12000 ռուբլին պետք է հավաքվեր հանգանակությամբ, ինչպես նաև կազմակերպված համարգներից ստացվող հասույթով։ Մի քանի տարում տեղի են ունենում համերգներ Կովկասի ու Ռուսաստանի տարբեր քաղաքներում՝ ԵրևանումԹիֆլիսումԲաթումումՄոսկվայումՍանկտ Պետերբուրգում։ Սակայն պահանջվող գումարը հաջողվում է հավաքել միայն մի քանի տարի անց։

Ավետիկ Իսահակյան արձան

4. Ավետիք Իսահակյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգու՝ ՄոսկովյանԻսահակյան և Աբովյան փողոցներին հարող հատվածում, մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանից քիչ հեռու, տեղադրվել է 1965-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում[1]։

Վահան Տերյան արձան

5. Հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2000 թվականի փետրվարի 9-ին՝ բանաստեղծի ծննդյան 115-ամյակի օրը, Երևանի Օղակաձև զբոսայգում, բանաստեղծի անունը կրող փողոցի հարևանությամբ[1]։

Սայաթ֊Նովա արձան

6. Սայաթ-Նովայի հուշաղբյուր, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի առջևի պուրակում, տեղադրվել է 1963-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Վիլյամ Սարոյան արձան

7. Ամերիկահայ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի արձանը տեղադրելու մտահղացումը Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանինն է։ Գաղափարը ծագել է Բուդապեշտում, որտեղ նա գտնվել է նկարահանումներով։ Քաղաքի հենց կենտրոնում տեսնելով Ուիլյամ Շեքսպիրի արձանը՝ նա հիշել է, որ Երևանում Սարոյանի արձան չկա։ Վերադառնալով Հայաստան՝ նա նախաձեռնել է այդ գաղափարը կյանքի կոչելու աշխատանքները։ Այն պահանջում էր ֆինանսական միջոցներ, և առաջացան մեծ խնդիրներ։ Բայց քանի որ երկու տարի հետո Սարոյանի 100-ամյակն էր, Համահայկական աշխարհագրական ասոցիացիան նախաձեռնեց այդ ծրագիրը, որը ներկայացվեց ՀՀ մշակույթի նախարարություն, և ծրագիրն ընդգրկվեց սարոյանական միջոցառումների ցանկում։ Գումարի խնդիրը լուծելու համար նախաձեռնվեց հանգանակություն, որին իրենց ներդրումներով մասնակցեցին հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ՝ սկսած բարերարներից, վերջացրած թոշակառուներով[2]։

Գարեգին Նժդեհ

8. Գարեգին Նժդեհի հուշարձան, հայ պետական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհին նվիրված հուշարձան Երևանում։ Գտնվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ ՆալբանդյանԱրամիԲուզանդիՀանրապետության փողոցներին հարակից զբոսայգում։ Հուշարձանը տեղադրվել է 2016 թվականի մայիսի 25-ին, պաշտոնական բացումը կատարվել է նույն տարվա մայիսի 28-ին[1]։

Զորավար Անդրանիկ արձան

9.

2001 թվականին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի մոտակայքում տեղադրվել է Զորավար Անդրանիկի երկրորդ արձանը տեղադրելու մասին հուշաքար։ Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2002 թվականի դեկտեմբերի 25-ին։

Հուշարձանի երկու ձիերը խորհրդանշում են Արևմտյան և Արևելյան Հայաստանները[1]։

Սա Անդրանիկ Օզանյանի երկրորդ արձանն է Երևանում։ Զորավարի առաջին արձանը տեղադրվել է 1999 թվականին Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Վահան Զատիկյանի անվան այգում։ Զորավար Անդրանիկին նվիրված հուշարձաններ կան նաև ՈւջանումՈսկեվանումՆավուրումԳյումրիումԱրտենիում և Անգեղակոթում։

Արգիշտի 1֊ին արձան

10.
Մենուային
 հաջորդում է որդին՝ Արգիշտի Ա-ը։ Նրա օրոք Ուրարտական պետությունը հասնում է իր ռազմական և քաղաքական հզորության գագաթնակետին։ Արգիշտի Ա-ը իր թագավորության ընթացքում ձեռնարկել է մի շարք արշավանքներ, որոնց մասին գրված է Վանի ժայռի վրա փորագրված «Խորխոռյան» տարեգրության մեջ[2]։ Արգիշտի Ա-ի ռազմաքաղաքական նվաճումների մասին վկայում է Վանի ժայռի վրա փորագրված Խորխոռյան ութ սյունակների արձանագրությունները, որոնցից կարևոր են առաջին յոթը, իսկ վերջինը տալիս է միայն անեծքի ֆորմուլան։ Ուրարտական արձանագրությունների մեջ Արգիշտի Ա-ի ութ արձանագրությունները իրենց տողերրի քանակով առաջինն են՝ 380 տող։ Այսպիսի մեծ արձանագրություններ պահել են միայն եգիպտացիներն ու պարսիկները։ Խորխոռյան տարեգրության կրկնօրինակի Վանի Սուրբ Սահակ եկեղեցուց գտնված երկու հատվածները պարունակում են 138 տողեր, որոնք չեն պահպանվել ժայռի վրա։ Ուստի տարեգրության սկզբնական բնագիրը պետք էր անցներ 500 տողից։ Արգիշտի Ա-ի երկրորդ կարևոր հուշարձանն է ստելան՝ քարակոթողը, որը նա գրել է Վանի ժայռի հյուսիսային մասի արևելյան նիշայում։ Մյուս կարևոր արձանագրությունները, այսպես կոչված տեղական արձանագրություններն են, որոնք մնացել են միայն Ուրարտուի հյուսիսում[3]։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *