Ինքնաստուգում․19.04.2023թ․

1․Կարդա՛, լրացրո՛ւ բաց թողած տառերը։

Առեղծվածային դինոզավրերը

Դինոզավրերը ցամաքային ամենամեծ կենդանիներն են, որ երբևէ գոյություն են ունեցել Երկրի վրա: Ամենախոշոր դինոզավրերը բուսակերներն էին: Գիտնականները հարյուր տարի առաջ դեռ չգիտեին, թե ինչպես են ծնվում դինոզավրերի ձագերը: Հազար ինը հարյուր քսաներեք թվականին գիտնականների մի խումբ ապացուցեց, որ դինոզավրերը ձվադրել են գետնի վրա: Այդ հայտնաբերումից հետո յոթանասուն տարի անց ապացուցվեց, որ դինոզավրերի որոշ էգեր
այսօրվա թռչունների նման թուխս են նստել: Նրանք դնում էին 10-40 ձու: Ահռելի չափերով այս կենդանիները միշտ հետաքրքրել են մարդկությանը:

2. Ի՞նչ իմացար դինոզավրերի մասին, որը չգիտեիր:  Ամենախոշոր դինոզավրերը բուսակերներն էին: Գիտնականները հարյուր տարի առաջ դեռ չգիտեին, թե ինչպես են ծնվում դինոզավրերի ձագերը: Նրանք դնում էին 10-40 ձու:

3.Գրի՛ր հետևյալ բառերի հոմանիշները՝

երփներանգ, սաղարթ, ճամփա, մտածել

Երփներանգ-գույնզգույն, սաղարթ-տերև, ճամփա-ճանապրհ, մտածել-ասել

4․ Գրի՛ր հետևյալ բառերի հականիշները՝

Էգ, ամենամեծ, բարի, արևելք

Էգ-արու, ամենամեծ-ամենափոքր, բարի-չար, արևելք-արևմուտք

5․Բացատրի՛ր հետևյալ բառերը՝

ոսկեզօծել, ասֆալտապատ, վայրէջք, սաղարթախիտ

Ոսկեզօծել-ոսկու շերտով պատել, ասֆալտապատ-ասֆալտով պատված՝ ծածկված, վայրէջք-դեպի վայր իջնելը, սաղարթախիտ-խիտ սաղարթ ունեցող։

6.Կազմի՛ր բառեր հետևյալ արմատներով՝

Երբ, օր, ոսկի, եղբայր

Երբ-երբևէ

Օր-օրագիր

Ոսկի-ոսկեշող

Եղբայր-մորեղբայր

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *