Թումոյի այգու մասին

Այգին, որ կոչվել է հայ գրող և բանաստեղծ Հովհաննես Թումանյանի անունով, բացվել է 1970 թվականի՝ նրա ծննդյան հարյուրամյակի առթիվ։ 1973 թվականին այգում տեղադրվել է Թումանյանի «Անուշ» պոեմի հերոսների՝ Անուշի ու Սարոյի արձանը։ 1986 թվականին այգում կանգնեցվել է Թումանյանի մեկ այլ հերոսի՝ Լոռեցի Սաքոյի արձանը։

1990-ական թվականներին երկրի ֆինանսական անբարենպաստ իրավիճակի պատճառով այգին անկում է ապրել, ծառերի մի մասը հատվել է։

2009-2010 թվականներին այն վերակառուցվել և մինչ օրս խնամվում է բացառապես «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կողմից. ներդրվել է ոռոգման ավտոմատ համակարգ, կահավորվել խաղադաշտեր ֆուտբոլի ու բասկետբոլի համար, կառուցվել մանկական խաղահրապարակներ, տնկվել շուրջ 1000 ծառ, կառուցվել հետիոտնային ու հեծանվային ուղիներ։ «Արագած» լքված կինոթատրոնի մոտակայքում, որ տեղակայված էր այգուն հարող տարածքում, կառուցվել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը։Ներկայում այգին ժողովրդականություն է վայելում քաղաքի բնակչության շրջանում[4]։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *