Վիլյամ Սարոյան «Նապաստակն ու առյուծը»


Երեկոյան, քնից արթնանալով, առյուծն սկսում է մռնչալ՝ արթնացնելով անտառի հեռու ծայրերում քնած կենդանիներին: Արթնանում է նաև մի նապաստակ, որ տեսնելով մյուս կենդանիներին փախչելիս ու թաքնվելիս, ասում է. 

-Ինչո՞ւ պիտի առյուծն այդպես ահարկու մռնչա, և բոլորը փախչեն ու թաքնվեն; Ինչ է, չե՞մ կարող ես էլ նրա պես մռնչալ, որ մեծից փոքր սրտաճաք լինեն վախից;

Եվ նապաստակը թոքերը պատռելով փորձում է առյուծի պես մռնչալ, բայց ողորմելի ճվճվոց է դուրս գալիս: Հենց այդ պահին մի սոված աղվես է անցնելիս լինում; Լսելով նապաստակի ճվճվոցը, նա գալիս է, ճանկում մեծամիտի գլուխը և ասում.

-Սրանից հետո լավ հիշիր՝ դու նապաստակ ես ու ոչ թե առյուծ:

Ասում է և ուտում հիմար նապաստակին:

Առաջադրանքներ

1.Ո՞րն է այս առակի խորհուրդը; Մեկնաբանի՛ր:

Առակն ուզում է ասել, որ պետք չէ գլուխ գովել և մի բան անելուց առաջ պետք է մտածել։

2. Այս առակի ասելիքը բնորոշող ասացվածքներ գտի՛ր:

Շատ մի պարծենա, պարկը կմտնես։

Մուկ չեղած պատ կծակե։

Հազար չափիր մեկ կտրիր։

3. Paint ծրագրով նկարի՛ր առակը:

4. Խորհուրդ տուր այս առակի հերոսներին:

Նապաստակին խորհուրդ եմ տալիս գլուխ չգովել և իրեն թագավորի տեղ չդնել։ Մի բան անելուց առաջ լավ մտածել։ Իսկ աղվեսին խորհուրդ եմ տալիս մի քիչ բարի լինել և նապաստակին ուտելու փոխարեն բացատրել, որ իր արածը հիմարություն է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *